Հայտարարում ենք People-First AI Fund-ի առաջին դրամաշնորհառուներին
Առանց նպատակային սահմանափակման ֆինանսավորում ողջ երկրով մեկ մարդկանց առաջնահերթություն տվող աշխատանքն առաջ մղող 208 ոչ առևտրային կազմակերպությունների համար։
OpenAI հիմնադրամը հայտարարում է People-First AI Fund-ի առաջին շահառուներին։ Սա մի քանի միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է համայնքային հիմքով գործող ոչ առևտրային կազմակերպություններում, որոնք աշխատում են տեղական համայնքներն ամրապնդելու և ԱԲ-ի հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ։
Բաց հայտադիմումների միջոցով Հիմնադրամը Միացյալ Նահանգների ողջ տարածքում գործող 208 շահույթ չհետապնդող կազմակերպությունների կտրամադրի 40,5 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհներ, որոնք չունեն նպատակային սահմանափակումներ։ Միջոցները կտրամադրվեն մինչև տարեվերջ։ Առաջիկա ամիսներին կհայտարարվի Խորհրդի կողմից ուղղորդվող դրամաշնորհների երկրորդ փուլը՝ 9,5 մլն ԱՄՆ դոլարի չափով, որը կաջակցի այն կազմակերպություններին, որոնք արդեն իսկ առաջ են մղում ԱԲ-ի փոխակերպող աշխատանքը այնպիսի ոլորտներում, ինչպիսին է առողջապահությունը, և որոնք արտացոլում են Հիմնադրամի մարդակենտրոն արժեքներն ու հանրային լայն օգուտ բերելու ներուժը։
«People-First AI Fund-ն արտացոլում է համայնքներն ամրապնդող և հնարավորություններն ընդլայնող աշխատանքի առաջմղմամբ զբաղվող լայն շրջանակի կազմակերպություններին աջակցելու մեր հանձնառությունը։ Մենք հպարտ ենք, որ աջակցում ենք դրամաշնորհառուների այս առաջին խմբին և շարունակում այն աշխատանքը, որը հիմնված է հստակ առաքելության վրա և արձագանքում է այն մարդկանց կարիքներին, որոնց համար գոյություն ունի»։ OpenAI Foundation-ի խորհրդի նախագահ Բրետ Թեյլոր
OpenAI հիմնադրամը անհամբեր սպասում է այս կազմակերպությունների և տեղական առաջնորդների հետ միասին սովորելուն, գաղափարներով կիսվելուն և մեր դրամաշնորհների տրամադրման աշխատանքն ընդլայնելուն։
Անցած տարվա ընթացքում կատարված մի շարք քայլեր դրեցին այս դրամաշնորհների հիմքը։ Դրանց թվում էին մեր անկախ Ոչ առևտրային հանձնաժողովի աշխատանքը, ողջ երկրի տարածքով համայնքների լսումները, Հանձնաժողովի հրապարակային զեկույցը և People-First AI Fund-ի մեկնարկը։
Դրամաշնորհների առաջին փուլի համար դիմումների ընդունման ժամկետը (բոլորը՝ առանց նպատակային սահմանափակումների) բաց էր սեպտեմբերի 8-ից մինչև հոկտեմբերի 8-ը․ հարկավոր էր ներկայացնել կարճ՝ չորս հարցից բաղկացած հայտադիմում։ Երկրի ամբողջ տարածքից գրեթե 3000 կազմակերպություն է դիմել, ինչը վկայում է այն մասին, որ կա աջակցության մեծ պահանջարկ և որ համայնքային կազմակերպություններն ուզում են մասնակցել ԱԲ-ի կիրառության ձևավորմանը ինչպես իրենց աշխատանքում, այնպես էլ այն մարդկանց օգտին, որոնց իրենք աջակցում են։
Ոչ առևտրային հանձնաժողովի համակարգող Դենիել Զինգեյլն աջակցել է Հիմնադրամին՝ հանձնաժողովի առաջարկությունները Հիմնադրամի ծրագրերի իրականացման մեջ կիրառելու հարցում։ Դրամաշնորհների տրամադրման ոլորտի անկախ փորձագետների, խորհրդատուների և Ոչ առևտրային հանձնաժողովի անդամների հետ միասին խումբն իրականացրել է բազմափուլ, մարդկանց կողմից իրականացվող անկախ վերանայում և զննում։ Ուսումնասիրվել է յուրաքանչյուր հայտ, իսկ ընտրված թեկնածուների ցուցակը ներկայացվել է OpenAI Foundation-ի տնօրենների խորհրդին՝ վերջնական քննարկման համար։
Այս խումբը ներառում է առաքելությամբ առաջնորդվող, համայնքակենտրոն և գործելու պատրաստ կազմակերպություններ։ Շատերը երբեք չեն օգտագործել ԱԲ կամ դրա ուսումնասիրության սկզբնական փուլում են, ինչը հաստատում է Հիմնադրամը նպատակը աջակցել վստահելի տեղական կազմակերպություններին, որոնք ուղղակիորեն աշխատում են համայնքների հետ և իրական ազդեցություն ունեն նրանց կյանքի վրա։ Կալիֆոռնիայի ոչ առևտրային կազմակերպությունները զգալի տեղ են զբաղեցնում այս ցանկում, ինչը համապատասխանում է մեր՝ հայրենի նահանգին աջակցելու պարտավորվածությանը։
Այսօր հայտարարված կազմակերպությունները ծառայում են մարդկանց և համայնքներին Միացյալ Նահանգների բոլոր տարածաշրջաններում՝ ինչպես գյուղական, այնպես էլ քաղաքային վայրերում։ Պորտֆոլիոն ներառում է լրատվական գրագիտությունն ու վետերաններին ցուցաբերվող աջակցությունը խթանող համազգային ցանցեր, Միջին Արևմուտքում երիտասարդների առաջնորդությամբ իրականացվող նորարարական նախաձեռնություններ, Հարավում գործող կրոնական համայնքների ցանցեր, Կալիֆոռնիայի Կենտրոնական հովտում գյուղական համայնքների կարողությունների զարգացման կազմակերպություններ, ինչպես նաև Հարավարևմուտքում բնիկների առաջնորդությամբ գործող մեդիա և գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտի (STEM) կրթական ծրագրեր։
Օրինակները ներկայացված են ստորև։
- Digital NEST(բացվում է նոր պատուհանում) (Կալիֆոռնիա): Աշխատուժի զարգացման ոլորտում գործող ոչ առևտրային կազմակերպություն, որն օգնում է գյուղատնտեսական համայնքների երիտասարդներին հաջողության հասնել ժամանակակից թվային տնտեսությունան պայմաններում՝ մասնագիտական կողմնորոշման, մենթորության, ուսուցման և վարձատրվող աշխատանքային փորձի միջոցով։
- Be Loud Studios(բացվում է նոր պատուհանում) (Լուիզիանա): Ուժեղացնում է ռադիոյի և թվային մեդիայի հարթակներով հնչող երիտասարդների ձայնը և ուսումնասիրում է, թե ինչպես կարելի է ավելի տեսանելի ու ազդեցիկ դարձնել երիտասարդների տեսակետներն արհեստական բանականության և հոգեկան առողջության շուրջ քննարկումներում։
- Delaware Alliance for Nonprofit Advancement(բացվում է նոր պատուհանում) (Դելավեր): Աջակցում է Դելավերի ոչ առևտրային ոլորտի զարգացմանը՝ տրամադրելով այն գործիքներ, գիտելիք ու կապեր, որոնք անհրաժեշտ են կազմակերպություններն ամրապնդելու և ազդեցությունն ընդլայնելու համար։
- Valley Initiative for Development and Advancement(բացվում է նոր պատուհանում) (Տեխաս): Աջակցում է ոչ բավարար հնարավորություններ և ցածր եկամուտ ունեցող ուսանողներին և աշխատող մեծահասակներին՝ հասնելու տնտեսական առաջընթացի՝ համապարփակ անհատական ուղեկցման, լրացուցիչ ֆինանսական աջակցության, կարիերայի ուղղորդման և գործատուների հետ ամուր գործընկերության միջոցով։ VIDA-ն ընդլայնում է հասանելիությունը արհեստական բանականությանը և տեխնոլոգիաների ուսուցման ծրագրերին, որպեսզի համայնքներին ապահովի ապագայի աշխատաշուկայում հաջողության հասնելու համար անհրաժեշտ հմտություններով։
- Rural Opportunity Institute(բացվում է նոր պատուհանում) (Հյուսիսային Կարոլինա): Օգնում է գյուղական համայնքներին ավելի լավ աջակցել երիտասարդների բարեկեցությանը, այդ թվում՝ դպրոցներին, որպեսզի դրանք պետական առկա միջոցներով ընդլայնեն տեղում հասանելի հոգեկան առողջության ծառայությունները։
- Springboard to Opportunities(բացվում է նոր պատուհանում) (Միսիսիպի): Աջակցում է դաշնային սուբսիդավորմամբ բնակարաններում ապրող բնակիչներին՝ կրթության, աշխատանքի և կյանքի տարբեր ոլորտներում իրենց նպատակներին հասնելու ճանապարհին։ Ստեղծել է Միացյալ Նահանգներում առաջին և ամենաերկարատև երաշխավորված եկամտի նախաձեռնությունը և այժմ ուսումնասիրում է, թե ինչ ազդեցություն է արհեստական բանականությունն ունենում այն համայնքների վրա, որոնց կազմակերպությունը ծառայում է։
- Arc of Madison County (բացվում է նոր պատուհանում)(Ալաբամա): Աջակցում է մտավոր և զարգացման առանձնահատկություններ ունեցող անձանց ու նրանց ընտանիքներին և ուսումնասիրում է, թե ինչպես կարող է արհեստական բանականությունը նպաստել նյարդաբանական զարգացման առանձնահատկություններ ունեցող սովորողների համար նախատեսված մասնագիտացված կրթությանը և կարիերայի ուղիների ձևավորմանը։
- Healthy Archuleta(բացվում է նոր պատուհանում) (Կոլորադո): Աշխատում է գյուղական համայնքներում սննդի և առողջապահության համակարգերի բարելավման ուղղությամբ՝ ամրապնդելու հասանելիությունը, հավասարությունը և համայնքի բարեկեցությունը, միաժամանակ նպատակային կերպով հավաքագրելով և ամրագրելով այն փորձն ու դասերը, որոնք կարող են օգտակար լինել այլ գյուղական համայնքների համար։ Կազմակերպությունն ուսումնասիրում է, թե ինչպես կարող է ԱԲ-ն ամրապնդել այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսին է «Համայնքային սննդի կենտրոնը», որը կապում է տեղական սննդամթերք արտադրողներին, սպառողներին և ձեռնարկատերերին համայնքի կենտրոնում գործող սննդի սրահի միջոցով։
- Camai Community Health Center(բացվում է նոր պատուհանում) (Ալյասկա): Դաշնային որակավորում ունեցող առողջության կենտրոն, որն ուսումնասիրում է, թե ինչպես կարող է արհեստական բանականությունը բարելավել Ալյասկայի հեռավոր համայնքներին տրվող առաջնային բուժօգնությունն ու համայնքային առողջապահական ծառայությունները։
- Tribal Education Departments National Assembly(բացվում է նոր պատուհանում) (Օկլահոմա): Բնիկների կողմից ղեկավարվող ոչ առևտրային կազմակերպություն, որն աջակցում է Ցեղային կրթության բաժիններին և իրականացնում է ԱԲ գրագիտության ծրագրեր՝ նպաստելով ցեղային ինքնիշխանության ամրապնդմանը։
- 3 Dots Downtown(բացվում է նոր պատուհանում) (Փենսիլվանիա): Տեղական արվեստի և համայնքային կենտրոն, որն ուսումնասիրում է արհեստական բանականության գրագիտությանը, արվեստին և մասնագիտական զարգացմանը նվիրված սեմինարների ու ծրագրերի կազմակերպումը։
- Warriors & Quiet Waters Foundation(բացվում է նոր պատուհանում) (Մոնտանա): Աջակցում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո մարտական գործողություններին մասնակցած վետերաններին՝ օգնելով նրանց բնության գրկում անցկացվող վերափոխող փորձառությունների միջոցով վերագտնել կյանքի իմաստը, մարդկանց ու համայնքի հետ կապը և ապաքինումը։
- Ephrata Public Library(բացվում է նոր պատուհանում) (Փենսիլվանիա): Անկախ, ոչ առևտրային հանրային գրադարան, որն առաջարկում է թվային գրագիտության և աշխատուժի զարգացման ծրագրեր։
- STEM From Dance(բացվում է նոր պատուհանում) (Կալիֆոռնիա, Ֆլորիդա, Իլինոյս, Մասաչուսեթս, Նյու Յորք, Հյուսիսային Կարոլինա, Տեխաս): Համագործակցում է դպրոցների, համայնքային կենտրոնների և երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների հետ՝ գունավոր մաշկ ունեցող աղջիկների համար պարը և արհեստական բանականության ուսուցումը համադրելու նպատակով։
- Amigos Together for Kids(բացվում է նոր պատուհանում) (Ֆլորիդա): Մայամիում գործող ոչ առևտրային կազմակերպություն, որը նպատակ ունի կանխել երեխաների նկատմամբ բռնությունն ու անտեսումը՝ աջակցելով ծնողներին, օգնելով ճգնաժամի մեջ գտնվող ընտանիքներին և երեխաների համար ապահով ու զարգացնող արտադասարանային և ամառային ծրագրեր առաջարկելով։
- Maui Roots Reborn(բացվում է նոր պատուհանում) (Հավայան կղզիներ): բազմամշակութային, աղետներին արձագանքող և արդարության ու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն, որը Մաուիի ներգաղթյալ և միգրանտ համայնքին տրամադրում է իրավական, ֆինանսական և սոցիալական աջակցություն։
- SOVA Innovation Hub(բացվում է նոր պատուհանում) (Վիրջինիա): Տրամադրում է համատեղ աշխատանքի տարածք, ուսուցում և միջոցառումներ, որոնք համախմբում են ձեռնարկատերերին, մանկավարժներին, ուսանողներին և ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներին՝ թվային հմտություններ զարգացնելու և Հարավային Վիրջինիայում տնտեսական վերափոխումը խթանելու համար։
- Native American Journalists Association(բացվում է նոր պատուհանում) (Արիզոնա, Կալիֆոռնիա, Կանզաս, Մինեսոտա, Մոնտանա, Նյու Մեքսիկո, Նյու Յորք, Հյուսիսային Դակոտա, Օկլահոմա, Օրեգոն, Վայոմինգ): Ամրապնդում է մեդիայում բնիկ ժողովուրդների ձայնը՝ ուղղորդելով նրանց ներգրավվածությունը ԱԲ-ի նման զարգացող տեխնոլոգիաների ոլորտում։
People-First AI Fund-ն աջակցում է այն ոլորտներում իրականացվող աշխատանքներին, որոնք, համայնքների խոսքով, ամենակարևորն են՝ անմիջական կարիքները հոգալու համար տրամադրելով ճկուն, նպատակային սահմանափակում չունեցող ֆինանսավորում։
- ԱԲ գրագիտություն և հանրային ըմբռնում։ Ծրագրեր, որոնք ձևավորում են գիտելիք, հմտություններ և վստահություն, որպեսզի մարդիկ՝ հատկապես վստահելի տեղական առաջնորդները (օրինակ՝ ուսուցիչներ, հոգևոր առաջնորդներ և երիտասարդների մենթորներ), կարողանան արհեստական բանականությունից օգտվել իրենց կյանքում կարևոր հարցերի համար։
- Համայնքային նորարարություն։ Համայնքի կողմից առաջնորդվող ջանքեր՝ ձևավորելուԱԲ-ի օգտագործվումը տեղական մակարդակում՝ ամրապնդելով քաղաքացիական կյանքը, բարելավելով հիմնական ծառայությունների հասանելիությունը և աջակցելով բարեկեցությանը այնպիսի միջավայրերում, ինչպիսիք են դպրոցները, գրադարանները, կլինիկաները և համայնքային կենտրոնները։
- Տնտեսական հնարավորություններ։ Ծրագրեր, որոնք արհեստական բանականության ազդեցությամբ փոփոխվող աշխատաշուկայում ընդլայնում են արժանապատիվ և արդար բաշխվող աշխատանքի հասանելիությունը՝ ներառյալ ապագայի մասնագիտությունների համար վերապատրաստումը, կոոպերատիվ և համատեղ արժեք ստեղծող մոդելները, ինչպես նաև խնամք իրականացնողների և տեղական բիզնեսների աջակցությունը։
- Փոխակերպող դրամաշնորհներ։ Խորհրդի կողմից ուղղորդված դրամաշնորհների երկրորդ ալիքը կաջակցի այն կազմակերպություններին, որոնք արդեն առաջ են մղում արհեստական բանականության փոխակերպող աշխատանքն այնպիսի ոլորտներում, ինչպիսին է առողջապահությունը, և առաջնահերթություն կտա այն նախագծերին, որոնք ունեն մասշտաբավորվելու և տևական հանրային օգուտ ստեղծելու ներուժ։
Շնորհակալություն համայնքի այն առաջնորդներին, որոնք նպաստեցին այս Հիմնադրամի ստեղծմանը։ Մենք պատրաստվում ենք սովորել դրամաշնորհառուներից, կիսվել մեր փորձով և շարունակել աջակցել այն ջանքերին, որոնք բարելավում են մարդկանց կյանքը։
Մենք նոր ենք սկսում։
OpenAI հիմնադրամի խորհուրդ
3 Dots Downtown (Փենսիլվանիա) |
3Strands Global Foundation (Կալիֆոռնիա) |
AccesSOS (Կալիֆոռնիա, Նյու Մեքսիկո) |
African American Community Service Agency (Կալիֆոռնիա) |
Afro-American Cultural Center, Inc. (Հյուսիսային Կարոլինա) |
All Star Code Inc. (Կալիֆոռնիա, Իլինոյս, Նյու Ջերսի, Նյու Յորք, Փենսիլվանիա, Տեխաս) |
Alliance For A Better Community (Կալիֆոռնիա) |
Amigos Together For Kids, Inc. (Ֆլորիդա) |
Arc of Madison County Inc (Ալաբամա) |
Bainbridge Youth Services (Վաշինգտոն) |
Bay Area Video Coalition, Inc. (Կալիֆոռնիա) |
Be Loud Studios (Լուիզիանա) |
Better Youth, Inc. (Կալիֆոռնիա) |
Big Brothers Big Sisters of Idaho (Այդահո) |
Black Girls Do Engineer Corporation (Նյու Յորք, Տեխաս) |
Boston Project Ministries Inc (Մասաչուսեթս) |
Boys and Girls Club of Fontana (Կալիֆոռնիա) |
Boys and Girls Clubs of Chaves and Lincoln Counties (Նյու Մեքսիկո) |
Bridge Builders Foundation Inc (Կալիֆոռնիա) |
California Association of African American Superintendents And Admin (Կալիֆոռնիա) |
California Black Womens Collective Empowerment Institute (Կալիֆոռնիա) |
California Rural Legal Assistance Foundation Inc. (Կալիֆոռնիա) |
Camai Community Health Center, Inc (Ալյասկա) |
Capital B News, Inc. (Ջորջիա, Ինդիանա |
Capitalists For Shared Income (Կալիֆոռնիա, Մեն, Նյու Ջերսի, Օհայո, Փենսիլվանիա) |
Center for Asian Americans United For Self-Empowerment, Inc (Կալիֆոռնիա) |
Center for Common Ground (Ալաբամա, Ջորջիա, Նյու Յորք, Հյուսիսային Կարոլինա, Հարավային Կարոլինա, Վիրջինիա) |
Central Valley Immigrant Integration Collaborative (Կալիֆոռնիա) |
Charity Cultural Services Center (Կալիֆոռնիա) |
Chicano Awareness Center Inc (Նեբրասկա) |
Childrens Museum Inc (Փենսիլվանիա) |
Chinese Culture Foundation of San Francisco (Կալիֆոռնիա) |
Citizens 4 Community, Inc. (Օրեգոն) |
City Heights Community Development Corporation (Կալիֆոռնիա) |
Code Girls United (Մոնտանա) |
College Dreams (Օրեգոն) |
College of Adaptive Arts (Կալիֆոռնիա) |
Commonwealth Prevention Alliance (Փենսիլվանիա) |
Commún Denver Inc. (Կոլորադո) |
Community Interventions (Կալիֆոռնիա) |
Comunidades Organizando El Poder Y La Accion Latina Copal Education (Մինեսոտա) |
Creative Girls Rock (Թենեսի) |
Creser Capital Fund (Կալիֆոռնիա) |
Culturesource (Միչիգան) |
Defend Our Health (Մեն, Մասաչուսեթս, Միչիգան, Փենսիլվանիա, Հարավային Կարոլինա) |
Delaware Alliance For Nonprofit Advancement (Դելավեր) |
Dent Education (Մերիլենդ) |
Diakonia (Կոլորադո) |
Dibia Dream Inc (Ֆլորիդա, Ջորջիա, Լուիզիանա, Թենեսի) |
Digital Democracy Institute of The Americas (Կալիֆոռնիա, Կոլումբիայի դաշնային շրջան, Ֆլորիդա, Նևադա, Նյու Մեքսիկո, Տեխաս) |
Digital Justice Lab (Կալիֆոռնիա) |
Digital NEST Inc (Կալիֆոռնիա) |
Divine Truth Unity Fellowship Church Dba Rainbow Pride Youth Alliance (Կալիֆոռնիա) |
DJM Community Outreach (Իլինոյս) |
Dolores Huerta Foundation (Կալիֆոռնիա) |
Donaldina Cameron House (Կալիֆոռնիա) |
Dottie Rose Foundation (Հյուսիսային Կարոլինա) |
DreamYard Project Inc (Նյու Յորք) |
East Harris County Empowerment Council (Տեխաս) |
Educacion Para Nuestro Futuro Founded By Escuela Bolivia (Վիրջինիա) |
El Rescate (Կալիֆոռնիա) |
El Sol Neighborhood Educational Center (Կալիֆոռնիա) |
Ella Baker Institute Inc (Նյու Յորք) |
Emerald South Economic Development Collaborative (Իլինոյս) |
Ephrata Public Library (Փենսիլվանիա) |
Eradicate Hate Global Summit (Կալիֆոռնիա, Մասաչուսեթս, Փենսիլվանիա, Հավայան կղզիներ, Իլինոյս, Նյու Յորք, Տեխաս, Կոլորադո, Կոլումբիայի շրջան) |
Esq Apprentice (Կալիֆոռնիա) |
F.Y. Eye, Inc. (Նյու Յորք) |
Fabnewport (Ռոդ Այլենդ) |
Family Alliance For Counseling Tools & Resolution (Կալիֆոռնիա) |
First Congregational Church Westfield Nj (Նյու Ջերսի) |
Foot Soldiers Park (Ալաբամա) |
Franklin Food Bank (Նյու Ջերսի) |
Free Forever-Latisha’s House Foundation (Կոլումբիայի դաշնային շրջան, Ջորջիա, Հյուսիսային Կարոլինա, Օհայո, Հարավային Կարոլինա, Վիրջինիա, Ֆլորիդա) |
Grace-Mar Services Inc (Հյուսիսային Կարոլինա) |
Groundswell Community Mural Project Inc (Նյու Յորք) |
Gryphon Place (Միչիգան) |
Healthy Archuleta Inc (Կոլորադո) |
Heartland Forward, Inc (Ալաբամա, Արկանզաս, Իլինոյս, Ինդիանա, Այովա, Կանզաս, Կենտուկի, Լուիզիանա, Միչիգան, Մինեսոտա, Միսիսիպի, Միսուրի, Նեբրասկա, Հյուսիսային Դակոտա, Օհայո, Օկլահոմա, Հարավային Դակոտա, Թենեսի, Տեխաս) |
Hispanas Organized For Political Equality-California (Կալիֆոռնիա) |
Hispanic Center of Western Michigan Inc (Միչիգան) |
Hollywood 4Wrd (Կալիֆոռնիա) |
Homeboy Art Academy Inc (Կալիֆոռնիա) |
If Project (Վաշինգտոն) |
Illinois Philharmonic Orchestra (Իլինոյս) |
Income Movement Foundation (Կալիֆոռնիա, Կոլորադո) |
Income to Support All Foundation (Մասաչուսեթս, Կալիֆոռնիա, Կոլումբիայի շրջան, Նյու Յորք) |
Ink People Inc (Կալիֆոռնիա) |
Interfaith Community Housing of Delaware, Inc. (Դելավեր) |
International Examiner (Վաշինգտոն) |
Iola Foundation (Կալիֆոռնիա, Ֆլորիդա, Ջորջիա, Իլինոյս, Մասաչուսեթս, Նյու Յորք, Հյուսիսային Կարոլինա, Փենսիլվանիա, Տեխաս, Վաշինգտոն) |
J Herman Bosler Memorial Library Bosler Free Library (Փենսիլվանիա) |
Just Harvest Education Fund (Փենսիլվանիա) |
Keshet Dance Company (Նյու Մեքսիկո) |
Kidznotes (Հյուսիսային Կարոլինա) |
Kultivate Labs (Կալիֆոռնիա) |
La Cocina (Կոլորադո) |
Laborers’ Community Service And Training Foundation (Կալիֆոռնիա) |
Legal Aid Society of San Bernardino (Կալիֆոռնիա) |
Liberated Success, Inc. (Նյու Յորք) |
Lights Camera Discover (Արիզոնա, Ֆլորիդա, Իլինոյս) |
Little Brothers-Friends of The Elderly (Մասաչուսեթս) |
Loaves, Fishes, & Computers, Inc. (Կալիֆոռնիա) |
Long Beach Journalism Initiative Inc (Կալիֆոռնիա) |
Los Angeles Public Press (Կալիֆոռնիա) |
Make A Day Foundation (Օհայո) |
Make Projects (Կալիֆոռնիա) |
Maui Roots Reborn (Հավայան կղզիներ) |
Mckinleyville Community Collaborative (Կալիֆոռնիա) |
Media Arts Center San Diego (Կալիֆոռնիա) |
Merge Opportunities Inc (Կալիֆոռնիա) |
Merrick Community Services (Մինեսոտա) |
Midtown Utica Community Center (Նյու Յորք) |
Mile High Ministries (Կոլորադո, Միսուրի, Նյու Մեքսիկո) |
Milpa (Կալիֆոռնիա) |
Ministries of Grace, Inc. - Ga (Ջորջիա) |
Mockingbird Society (Վաշինգտոն) |
Mongabayorg Corporation (Կալիֆոռնիա) |
Moveius Contemporary Ballet Dba Dance Loft On 14 (Կոլումբիայի շրջան) |
Muralism (Կալիֆոռնիա) |
National Crime Victim Law Institute (Արիզոնա, Կալիֆոռնիա, Կոլորադո, Իլինոյս, Նյու Մեքսիկո, Օհայո, Օրեգոն, Հարավային Կարոլինա, Նյու Հեմփշիր) |
National Institute for Workers’ Rights (Կալիֆոռնիա, Կոլումբիայի շրջան) |
Native American Journalists Association (Արիզոնա, Կալիֆոռնիա, Կանզաս, Մինեսոտա, Մոնտանա, Նյու Մեքսիկո, Նյու Յորք, Հյուսիսային Դակոտա, Օկլահոմա, Օրեգոն, Վայոմինգ) |
Navigate the Maze to Achievement (Նյու Յորք) |
Neighbor to Neighbor Ministries (Հյուսիսային Կարոլինա) |
Neutral Zone (Միչիգան) |
Northern California Educational Television Assn, Inc. (Կալիֆոռնիա) |
Northern Nevada Literacy Council (Նևադա) |
NYTAG Inc (Նյու Յորք) |
One Media (Օրեգոն) |
Only7Seconds (Վաշինգտոն) |
Openhouse (Կալիֆոռնիա) |
Oregon Entrepreneurs Forum (Օրեգոն, Վաշինգտոն) |
PawsWithCause (Վաշինգտոն) |
PICO California (Կալիֆոռնիա) |
Playa Vista Job Opportunities and Business Services (Կալիֆոռնիա) |
PRO Youth and Families, Inc. (Կալիֆոռնիա) |
Program for Female Offenders of South Central Pennsylvania Inc (Փենսիլվանիա) |
Progress for Good Inc (Նյու Յորք) |
Project Equity (Կալիֆոռնիա) |
Public Health Advocates (Կալիֆոռնիա) |
Public Housing Community Fund (Նյու Յորք) |
Radio Bilingue, Inc. (Արիզոնա, Կալիֆոռնիա, Կոլորադո, Նյու Մեքսիկո, Օրեգոն, Տեխաս) |
Reach Out West End Inc (Կալիֆոռնիա) |
Ready to Succeed (Կալիֆոռնիա) |
Reality Changers (Կալիֆոռնիա) |
Red Hook Art Project, Inc. (Նյու Յորք) |
Restore Hope Inc (Արկանզաս, Այովա, Միչիգան) |
Rural Opportunity Institute (Ջորջիա, Հյուսիսային Կարոլինա, Հարավային Կարոլինա, Թենեսի, Վիրջինիա) |
Sacramento Youth Center (Կալիֆոռնիա) |
Safe Harbor Coronado (Կալիֆոռնիա) |
Safe Organized Spaces Richmond (Կալիֆոռնիա) |
Library Foundation SD (Կալիֆոռնիա) |
San Francisco Information Clearinghouse (Կալիֆոռնիա) |
San Francisco Women’s Centers (Կալիֆոռնիա) |
Seal Future Foundation (Կալիֆոռնիա, Ֆլորիդա, Նյու Յորք, Թենեսի, Տեխաս, Վիրջինիա) |
Service to School (Կալիֆոռնիա, Ֆլորիդա, Ջորջիա, Իլինոյս, Մասաչուսեթս, Նյու Յորք, Հյուսիսային Կարոլինա, Տեխաս, Վիրջինիա, Վաշինգտոն) |
Sigma Beta Xi, Inc. (Կալիֆոռնիա) |
Sikh American Legal Defense And Education Fund (Արիզոնա, Կալիֆոռնիա, Կոլորադո, Կոնեկտիկուտ, Դելավեր, Կոլումբիայի շրջան, Ֆլորիդա, Ջորջիա, Իլինոյս, Ինդիանա, Կանզաս, Կենտուկի, Մերիլենդ, Մասաչուսեթս, Միչիգան, Մինեսոտա, Միսիսիպի, Նևադա, Նյու Ջերսի, Նյու Մեքսիկո, Նյու Յորք, Հյուսիսային Կարոլինա, Օհայո, Օրեգոն, Փենսիլվանիա, Հարավային Կարոլինա, Թենեսի, Տեխաս, Յուտա, Վիրջինիա, Վաշինգտոն, Վիսկոնսին) |
Silence the Shame, Inc. (Ջորջիա) |
Siskiyou County Job Council (Կալիֆոռնիա) |
Social Creatures Inc (Նյու Յորք) |
Social Enterprise Greenhouse (Ռոդ Այլենդ) |
Social Justice Learning Institute Inc (Կալիֆոռնիա) |
South End Community Outreach Ministry (Միչիգան) |
Sova Innovation Hub Corporation (Վիրջինիա) |
Spanish Speaking Citizens Foundation (Կալիֆոռնիա) |
Springboard to Opportunities (Միսիսիպի) |
St Ann’s Warehouse Inc (Նյու Յորք) |
STEM From Dance, Inc. (Կալիֆոռնիա, Ֆլորիդա, Իլինոյս, Մասաչուսեթս, Նյու Յորք, Հյուսիսային Կարոլինա, Տեխաս) |
STEMarts Lab (Նյու Մեքսիկո) |
Suicide Prevention Coalition of Eagle Valley (Կոլորադո) |
The Forbes Funds (Փենսիլվանիա) |
The Giving Kitchen Initiative, Inc (Ջորջիա, Հյուսիսային Կարոլինա, Թենեսի) |
The Kelsey (Ալաբամա, Կալիֆոռնիա, Կոլորադո, Ջորջիա, Կենտուկի, Մասաչուսեթս, Միչիգան, Օհայո, Ռոդ Այլենդ, Թենեսի, Տեխաս, Վայոմինգ) |
The Knowledge House Fellowship Inc (Կալիֆոռնիա, Կոնեկտիկուտ, Ջորջիա, Նյու Ջերսի, Նյու Յորք) |
The Lighthouse Black Girl Project (Միսիսիպի) |
The Lunar Foundation (Տեխաս) |
The Martin Luther King Jr Center for Nonviolent Social Change (Ալաբամա, Ալյասկա, Արիզոնա, Արկանզաս, Կալիֆոռնիա, Կոլորադո, Կոնեկտիկուտ, Դելավեր, Կոլումբիայի դաշնային շրջան, Ֆլորիդա, Ջորջիա, Հավայան կղզիներ, Այդահո, Իլինոյս, Ինդիանա, Այովա, Կանզաս, Կենտուկի, Լուիզիանա, Մեն, Մերիլենդ, Մասաչուսեթս, Միչիգան, Մինեսոտա, Միսիսիպի, Միսուրի, Մոնտանա, Նեբրասկա, Նևադա, Նյու Հեմփշիր, Նյու Ջերսի, Նյու Մեքսիկո, Նյու Յորք, Հյուսիսային Կարոլինա, Հյուսիսային Դակոտա, Օհայո, Օկլահոմա, Օրեգոն, Փենսիլվանիա, Ռոդ Այլենդ, Հարավային Կարոլինա, Հարավային Դակոտա, Թենեսի, Տեխաս, Յուտա, Վերմոնտ, Վիրջինիա, Վաշինգտոն, Արևմտյան Վիրջինիա, Վիսկոնսին, Վայոմինգ) |
The National Federation for Just Communities of Western New York (Նյու Յորք) |
The News Literacy Project (Ալաբամա, Ալյասկա, Արիզոնա, Արկանզաս, Կալիֆոռնիա, Կոլորադո, Կոնեկտիկուտ, Դելավեր, Կոլումբիայի դաշնային շրջան, Ֆլորիդա, Ջորջիա, Հավայան կղզիներ, Այդահո, Իլինոյս, Ինդիանա, Այովա, Կանզաս, Կենտուկի, Լուիզիանա, Մեն, Մերիլենդ, Մասաչուսեթս, Միչիգան, Մինեսոտա, Միսիսիպի, Միսուրի, Մոնտանա, Նեբրասկա, Նևադա, Նյու Հեմփշիր, Նյու Ջերսի, Նյու Մեքսիկո, Նյու Յորք, Հյուսիսային Կարոլինա, Հյուսիսային Դակոտա, Օհայո, Օկլահոմա, Օրեգոն, Փենսիլվանիա, Ռոդ Այլենդ, Հարավային Կարոլինա, Հարավային Դակոտա, Թենեսի, Տեխաս, Յուտա, Վերմոնտ, Վիրջինիա, Վաշինգտոն, Արևմտյան Վիրջինիա, Վիսկոնսին, Վայոմինգ) |
The Source LGBT+ Center (Կալիֆոռնիա) |
The Stories of Us, Inc (Կալիֆոռնիա, Կոլումբիայի դաշնային շրջան, Ջորջիա, Իլինոյս, Լուիզիանա, Միչիգան, Նյու Յորք, Օհայո, Փենսիլվանիա) |
The Synod of The Covenant Presbyterian Church Usa (Ինդիանա, Կենտուկի, Միչիգան, Օհայո, Վիսկոնսին) |
Theatresquared (Արկանզաս) |
Three Rivers Young Peoples Orchestras (Փենսիլվանիա) |
Tomorrows Leaders NYC (Նյու Յորք) |
Transgender District Company (Կալիֆոռնիա) |
Tribal Education Departments National Assembly (Օկլահոմա) |
Two River Times Foundation (Նյու Ջերսի) |
Upsolve Inc (Ալյասկա, Արիզոնա, Արկանզաս, Կալիֆոռնիա, Կոլորադո, Կոնեկտիկուտ, Դելավեր, Կոլումբիայի դաշնային շրջան, Ֆլորիդա, Ջորջիա, Հավայան կղզիներ, Այդահո, Իլինոյս, Ինդիանա, Այովա, Կանզաս, Կենտուկի, Լուիզիանա, Մեն, Մասաչուսեթս, Միչիգան, Մինեսոտա, Միսիսիպի, Միսուրի, Մոնտանա, Նեբրասկա, Նևադա, Նյու Հեմփշիր, Նյու Ջերսի, Նյու Մեքսիկո, Նյու Յորք, Հյուսիսային Դակոտա, Օհայո, Օկլահոմա, Օրեգոն, Փենսիլվանիա, Ռոդ Այլենդ, Հարավային Կարոլինա, Հարավային Դակոտա, Թենեսի, Տեխաս, Յուտա, Վերմոնտ, Վաշինգտոն, Արևմտյան Վիրջինիա, Վիսկոնսին, Վայոմինգ) |
Urgent, Inc. (Ֆլորիդա) |
Valley Initiative For Development And Advancement (Տեխաս) |
Valley Onward (Կալիֆոռնիա) |
Veggielution (Կալիֆոռնիա) |
Veterans For All Voters (Ալաբամա, Ալյասկա, Արիզոնա, Արկանզաս, Կալիֆոռնիա, Կոլորադո, Կոնեկտիկուտ, Դելավեր, Կոլումբիայի դաշնային շրջան, Ֆլորիդա, Ջորջիա, Հավայան կղզիներ, Այդահո, Իլինոյս, Ինդիանա, Այովա, Կանզաս, Կենտուկի, Լուիզիանա, Մեն, Մերիլենդ, Մասաչուսեթս, Միչիգան, Մինեսոտա, Միսիսիպի, Միսուրի, Մոնտանա, Նեբրասկա, Նևադա, Նյու Հեմփշիր, Նյու Ջերսի, Նյու Մեքսիկո, Նյու Յորք, Հյուսիսային Կարոլինա, Հյուսիսային Դակոտա, Օհայո, Օկլահոմա, Օրեգոն, Փենսիլվանիա, Ռոդ Այլենդ, Հարավային Կարոլինա, Հարավային Դակոտա, Թենեսի, Տեխաս, Յուտա, Վերմոնտ, Վիրջինիա, Վաշինգտոն, Արևմտյան Վիրջինիա, Վիսկոնսին, Վայոմինգ) |
Voices of Pacific Island Nations (Վաշինգտոն) |
Warriors & Quiet Waters Foundation (Մոնտանա) |
Welcoming Center For New Pennsylvanians (Փենսիլվանիա) |
Women of Color On the Move (Կալիֆոռնիա, Հյուսիսային Կարոլինա) |
Women on The Rise GA (Ջորջիա) |
Women’s Economic Self-Sufficiency Team Corp (Նյու Մեքսիկո) |
Worcester Youth Center, Inc. (Մասաչուսեթս) |
Youth 2 Leaders Education Foundation (Կալիֆոռնիա) |
Youth Action Programs And Homes Inc (Նյու Յորք) |
Youth Law Center (Կալիֆոռնիա) |
YouthBeat (Կալիֆոռնիա) |
YWCA Greater Pittsburgh (Փենսիլվանիա) |


