OpenAI-ը ստացել է FedRAMP 20x Moderate թույլտվություն(բացվում է նոր պատուհանում) ChatGPT Enterprise-ի և API Platform-ի համար, նշելով կարևոր ձեռքբերում, որը հնարավորություն է տալիս ԱՄՆ պետական գործակալություններին կիրառել առաջատար AI` դաշնային աշխատանքի համար սահմանված անվտանգության, գաղտնիության և կառավարման պահանջներին համապատասխան։
Պետական ծառայողները չպետք է սպասեն տնտեսության մնացած հատվածը փոխակերպող նույն առաջադեմ AI հնարավորություններին անվտանգ հասանելիություն ստանալու համար։ Գործակալություններն արդեն կիրառում են AI՝ թույլտվությունների տրամադրումն արագացնելու, բնակիչներին ուղղված հաղորդագրությունների նախագծեր պատրաստելու, առաջատար գիտությունը զարգացնելու, բարդ տեղեկությունները ամփոփելու, հանրային առողջության վերլուծությանն աջակցելու, ծրագրային ապահովման մշակումը արագացնելու, ծառայությունները թարգմանելու և աշխատակիցներին քաղաքականությունների ու ծրագրային նյութերի շրջանակներում պատասխաններ գտնելու հարցում օգնելու համար։ Այս FedRAMP 20x Moderate մակարդակի թույլտվությունն ընդլայնում է այն առաքելությունների շրջանակը, որոնցում կարող են կիրառվել OpenAI-ի կառավարվող արտադրանքները՝ յուրաքանչյուր գործակալության քաղաքականություններին և թույլտվության որոշումներին համապատասխան։
FedRAMP 20x-ի շնորհիվ այս կարևոր փուլը չի պահանջել ընտրություն արագության և խստության միջև։ 20x գործընթացը թույլտվության տրամադրումը ուղղում է դեպի ամպային անվտանգության ապացույցներ, հիմնական անվտանգության ցուցիչներ, ավտոմատացված վավերացում և շարունակական տեսանելիություն՝ կապված ամպային ծառայությունների գործարկման հետ ։
FedRAMP 20x-ը, որը GSA-ն հայտարարեց 2025 թվականի մարտին, ստեղծեց ավելի արագ գործընթաց, որը թույլ է տալի ամպային ծառայությունների մատուցողներին ապացուցել իրենց անվտանգ կազմաձևերն ու գործելակերպերը։ OpenAI-ի Անվտանգության և Ճարտարագիտության թիմերը աշխատեցին KSI-ի ներդրման, ապացույցների հավաքագրման, վավերացման, վերանայման փուլերի և գնահատման նյութերի վրա՝ ChatGPT Enterprise-ը և API Platform-ը 20x Moderate գործընթացով անցկացնելով։
FedRAMP թիմի հետ մեր սերտ համագործակցությունը վճռորոշ է ունեցել այս կարևոր փուլին հասնելու համար։ Նրանց գործընկերությունն օգնել է FedRAMP 20x-ի հնարավորությունը վերածել գործնական, անվտանգության վրա կենտրոնացած թույլտվության գործընթացի, որը համապատախանում է ժամանակակից պետական տեխնոլոգիաների պահանջած արագությանը։
Գործակալություններն այլևս ստիպված չեն լինի ընտրել նորագույն AI-ի և վստահելի տեղակայման միջավայրերի միջև։ Դաշնային գործակալությունների համար FedRAMP 20x Moderate-ը բացում է ավելի հստակ հնարավորություն՝ OpenAI-ի կառավարվող AI արտադրանքները կիրառելու ներքին, գործառնական և առաքելությանն աջակցող դեպքերում։ Ծրագրային թիմերը կարող են օգտագործել ChatGPT Enterprise-ը՝ հետազոտությունը, փաստաթղթերի նախագծումը, թարգմանությունը, վերլուծությունը և գիտելիքահենք աշխատանքն արագացնելու համար։ Տեխնիկական թիմերը կարող են օգտագործել OpenAI API-ն՝ AI հնարավորություններ ինտերգրելու առկա համակարգերին, կոպիլոտներին, գործերի կառավարման գործիքներին և քաղաքացիների սպասարկման գործընթացներին։ Գործակալություններն այժմ մեր FedRAMP միջավայրում կարող են օգտվել մեր ամենահզոր մոդելներից` ներառյալ GPT‑5.5‑ը։ Բացի այդ, գործակալությունները շուտով կկարողանան մուտք գործել իրենց Codex Cloud միջավայր FedRAMP ChatGPT Enterprise աշխատատարածքի միջոցով և օգտագործել Codex հավելվածը՝ FedRAMP հաշվի կառավարման և backend ենթակառուցվածքի հետ ինտեգրման միջոցով։
Անվտանգության, գաղտնիության և գնումների թիմերի համար այս թույլտվությունը ստեղծում է վերօգտագործելի FedRAMP թույլտվության տվյալներ՝ գործակալությունների կողմից վերանայման համար։ Գործակալությունները կարող են OpenAI-ի Trust portal(բացվում է նոր պատուհանում)-ում գնահատել ամպային ծառայությունը, դրա գնահատման նվազագույն շրջանակը, համատեղ պատասխանատվության ակնկալիքները, աջակցվող հնարավորությունները, ինչպես նաև համապատասխան ապացույցներն ու վավերացման նյութերը՝ առանց զրոյից սկսելու։
Գործակալությունները կարող են գտնել ChatGPT Enterprise-ն ու API Platform-ը FedRAMP Marketplace-ում(բացվում է նոր պատուհանում) և փաթեթին հասանելիություն ստանալու համար կապ հաստատել OpenAI-ի հետ fedramp@openai.com հասցեով։ Գործակալությունները կարող են անմիջապես համագործակցել OpenAI-ի հետ, գնումներ կատարել Carahsoft-ի՝ OpenAI-ի լիազորված հանրային հատվածի վերավաճառողի միջոցով, կամ դիտարկել ձեռքբերման այլ տարբերակներ, որոնք համապատասխանում են իրենց պահանջներին։ OpenAI-ը կարող է օգնել գործակալություններին ընտրել տեղակայման և ձեռքբերման առավել համապատասխան տարբերակը. թիմերը կարող են օգտվել մեր վաճառքի կապի ձևից(բացվում է նոր պատուհանում), գրել gov-gtm@openai.com հասցեին կամ աջակցություն ստանալու համար համագործակցել իրենց OpenAI հաշվի թիմի հետ։
OpenAI-ը կշարունակի ընդլայնել աջակցվող հնարավորությունները Significant Change Notification գործընթացի միջոցով՝ կրճատելով FedRAMP և կոմերցիոն արտադրանքների միջև եղած տարբերությունը և համագործակցելով պետական հաճախորդների հետ՝ առաջատար AI-ը հասանելի դարձնելու համապատասխան վերահսկողությամբ, անվտանգությամբ և վստահելիության երաշխիքներով, որոնք պահանջում են հանրային հատվածի առաքելությունների համար։


