OpenAI-ն և Մալթան համագործակցում են՝ ChatGPT Plus-ը բոլոր քաղաքացիներին հասանելի դարձնելու համար
OpenAI-ն և Մալթայի կառավարությունն այսօր հայտարարում են աշխարհում առաջին գործընկերության մասին՝ ChatGPT Plus-ը բոլոր մալթացի քաղաքացիներին տրամադրելու համար։ Նախաձեռնությունը կապահովի հասանելիություն արհեստական բանականության հնարավորություններին և ԱԲ գրագիտության դասընթացի միջոցով կօգնի քաղաքացիներին զարգացնել գործնական ԱԲ հմտություններ ու տեխնոլոգիան կիրառել առօրյա կյանքում:
OpenAI-ում մենք ինտելեկտը վերածում ենք գլոբալ հանրային ծառայության։ Մենք հավատում ենք, որ, ինչպես էլեկտրաէներգիան, արհեստական բանականության հնարավորությունները պետք է հասանելի լինեն մարդկանց, բիզնեսներին և հաստատություններին՝ այնքան և այնտեղ օգտագործելու համար, որտեղ ու երբ դրա կարիքն ունեն: Այդ տեսլականը կարևոր է միայն այն դեպքում, եթե մարդիկ իրականում կարողանան օգտագործել այս գործիքները այնպես, որ բարելավեն իրենց կյանքն ու համայնքները։
Մալթայի AI for All նախաձեռնությունը(բացվում է նոր պատուհանում) տարբեր մասնագիտությաուն ունեցող մարդկանց հնարավորություն կընձեռի Մալթայի համալսարանի կողմից մշակված դասընթացի միջոցով ծանոթանալ ԱԲ-ի պատասխանատու օգտագործման սկզբունքներին։ Դասընթացը նախատեսված է օգնելու մարդկանց հասկանալ, թե ինչ է AI-ն, ինչ կարող է և ինչ չի կարող անել, և ինչպես այն պատասխանատու կերպով օգտագործել տանը և աշխատավայրում։ Դասընթացն ավարտելուց հետո քաղաքացիները կարող են մեկ տարի անվճար օգտվել ChatGPT Plus-ից։
Ծրագրի առաջին փուլը կմեկնարկի մայիսին, և Malta Digital Innovation Authority-ը կկառավարի բաշխումը իրավասու մասնակիցներին։ Ծրագիրը կընդլայնվի, քանի որ ավելի շատ մալթացի բնակիչներ և արտերկրում գտնվող քաղաքացիներ կավարտեն դասընթացը։
Մալթայի էկոնոմիկայի, ձեռնարկատիրության և ռազմավարական նախագծերի նախարար Սիլվիո Շեմբրին ասաց․ «Այս AI բոլորի համար դասընթացի միջոցով մենք ապահովում ենք, որ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր մասնագիտությունից, հնարավորություն ունենա ձևավորելու այն վստահությունն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են թվային աշխարհում հաջողելու համար։ Այս կրթությունը համադրելով այսօր հասանելի ամենաառաջադեմ թվային գործիքների անվճար հասանելիության հետ՝ մենք անծանոթ գաղափարը վերածում ենք գործնական աջակցության մեր ընտանիքների, ուսանողների և աշխատողների համար։ Մալթան առաջին երկիրն է, որ մեկնարկում է այս մասշտաբի գործընկերություն, որովհետև մենք հրաժարվում ենք թույլ տալ, որ մեր քաղաքացիները հետ մնան թվային դարում։ Մենք մեր ժողովրդին դնում ենք գլոբալ փոփոխությունների կիզակետում»։
«Այս գործընկերությամբ Մալթան առաջինն է Եվրոպայում և աշխարհում՝ AI-ն իր բոլոր քաղաքացիներին հասցնելու գործում»,— ասաց երկրների հարցերով OpenAI-ի ղեկավար Ջորջ Օսբորնը։ «Ինտելեկտը դառնում է ազգային հանրային ծառայություն, և բոլոր կառավարությունները կարևոր դեր ունեն՝ իրենց բնակչությանը հասանելիություն և հմտություններ ապահովելու՝ AI-ից առավելագույնը ստանալու համար։ Ուստի ես շնորհավորում եմ Մալթայի իշխանություններին՝ իրենց ժողովրդի օգտին ցուցաբերած տեսլականի և հավակնության համար։ Սա հենց այնպիսի ռազմավարական նախաձեռնություն է, որը կարագացնի AI-ի օգտագործումը և այս փոխակերպող տեխնոլոգիայի օգուտները կկիրառի տնտեսության մեջ և մարդկանց առօրյա կյանքիում։ Հուսով եմ՝ մյուս երկրները կհետևեն Մալթային»։
Գործընկերությունն արտացոլում է երկրների շրջանում ձևավորվող այն աճող ընկալումը, որ անհրաժեշտ են գործնական միջոցներ մարդկանց օգնելու վստահորեն օգտագործել ԱԲ-ն և կիրառել այն իրական խնդիրների լուծման համար։ Մալթայի ԱԲ-ի կիրառման մոդելը միավորում է տեղական պայմաններին համապատասխան մշակված դասընթաց, ChatGPT Plus-ից օգտվելու հստակ ուղի և ազգային ծրագիր, որը նպատակ ունի օգնել քաղաքացիներին վստահորեն օգտագործել ԱԲ-ն՝ ի նպաստ ուսման, աշխատանքի, ստեղծարարության և հանրային ներգրավվածության։
Մալթայի կարիքներին և ազգային ԱԲ առաջնահերթություններին համապատասխանեցված այս գործընկերությունը OpenAI for Countries նախաձեռնության շրջանակում ամենավերջինն է։ Այն OpenAI-ի այն աշխատանքի մաս է, որի նպատակն է աջակցել կառավարություններին և հաստատություններին՝ ԱԲ-ի նկատմամբ նախնական հետաքրքրությունից անցնելու ազգային մակարդակով ռազմավարական կիրառման։ Միևնույն մոդելը բոլորի համար կիրառելու փոխարեն OpenAI for Countries-ը ձևավորվում է երկրի առաջնահերթություններից ելնելով՝ լինի դա կրթությունը, աշխատուժի վերապատրաստումը, հանրային ծառայությունները, ստարտափների աջակցությունը կամ ԱԲ գրագիտությունը։ OpenAI-ն արդեն աշխատում է Էստոնիայի և Հունաստանի կառավարությունների հետ՝ աջակցելով նրանց ազգային կրթական համակարգերին։


