Անցնել հիմնական բովանդակությանը
OpenAI

27 հոկտեմբերի, 2025 թ.

Steuerrecht.com-ը Chat-ով պատրաստ իրավական վերլուծություն է տալիս

Steuerrecht.com-ը ChatGPT Business-ն օգտագործում է իրավական ուսումնասիրություններն արագացնելու և կայուն որակով, հաճախորդին ներկայացնելու համար պատրաստ հարկային իրավունքի վերլուծություններ ավելի արագ տրամադրելու համար։

Steuerrecht.com-ի սպիտակ լոգոն՝ սև տեքստուրային ֆոնին
Տարածաշրջան: Եվրոպա և ՄԹ
Արդյունաբերություն: Ծառայություններ
Արտադրանքներ: ChatGPT

Արդյունքներ

Ոչ թե օրերի, այլ ժամերի ընթացքում կատարված իրավաբանական աշխատանք

Արդյունքներ

10 hours

շաբաթական խնայվող ժամանակը՝ մեկ իրավաբանի հաշվով

Արդյունքներ

Սովորական պայմանագրերը ստեղծվում են րոպեների ընթացքում․ առաջ ժամեր էին պահանջվում

Բեռնվում է…

Steuerrecht.com-ը փոքր, մասնագիտացված իրավաբանական և հարկային խորհրդատվական ընկերություն է, որը նպատակ ունի մրցելու նույն ոլորտի շատ ավելի մեծ ընկերությունների հետ։ Հիմնադիր Սեբաստիան Կորտսը և նրա տասը հոգանոց թիմը զբաղվում են բարդ հարկային գործերով, ֆինանսական վերլուծություններով և դատավարություններով՝ հաճախ իրենցից շատ ավելի մեծ ռեսուրսներ ունեցող հաստատությունների դեմ։

Խնդիրը ավելի շատ հաճախորդների սպասարկելու համար բավարար կարողություններ գտնելն էր՝ միաժամանակ պահպանելով բարձր չափանիշները։ «Առանց ներքին բաժինների՝ փոքր ընկերության հնարավորությունները սահմանափակ են»,- բացատրում է Կորտսը։ ChatGPT Business-ը ներդնելով՝ Կորտսը գտավ իր ընկերության հասանելիությունն ու տեսանելիությունը բազմապատկելու միջոց առկա թիմի պայմաններում, իսկ նախկինում առօրյա աշխատանքի վրա ծախսվող ժամանակը վերածվեց նոր հաճախորդներ ներգրավելու և աճ ապահովելու հնարավորության։

Վիրտուալ բաժինների ստեղծում ԱԲ-ով

Այն, ինչ մեծ ընկերությունները կարողանում են անել մասնագիտացված աշխատակիցների շնորհիվ, Steuerrecht.com-ն այժմ իրականացնում է ԱԲ-ի օգնությամբ։

ChatGPT Business-ի միոցով ընկերությունը գաջողությամբ ստեղծել է իր սեփական «վիրտուալ բաժինների» հավաքածուն։

  • Մարքեթինգ։ Կորտսն ասում է․ «ChatGPT‑ի միջոցով մենք ստեղծել ենք հարկային քրեական իրավունքի մասին առանձին բլոգ, որը թարմացվում է ամեն շաբաթ։ Այժմ այն այնքան ընդգրկուն է, որ այլևս բաց չենք թողնում դատարանի ոչ մի որոշում, որի ուսումնասիրությունը հակառակ դեպքում ստիպված կլինեինք կատարել ձեռքով»։ Թիմը ԱԲ-ն օգտագործում է նաև սոցիալական ցանցերի համար. «LinkedIn-ի միջոցով կարողացել ենք նկատելի դառնալ․ նույնիսկ լուսանկարներն ենք վերածել ուշադրություն գրավող անիմացիաների»։
  • Պայմանագրեր։ Սովորական պայմանագրերը, որոնց կազմումը նախկինում ժամեր էր տևում, այժմ րոպեներ են պահանջում։ «Մենք կարող ենք ստեղծել ստանդարտ, բայց միևնույն ժամանակ անհատականացված պայմանագրեր, օրինակ՝ գործադիր տնօրենի աշխատանքային պայմանագիր կամ փոքր սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադրում․ այս ամենն ավտոմատացված ձևանմուշների օգնությամբ»,- ասում է Կորտսը՝ նշելով, որ այդ նպատակով իրենք օգտագործում են հատուկ GPT‑ներ։ «Դա ամենաձանձրալի աշխատանքն է, բայց, միևնույն ժամանակ, անհատական մոտեցում է պահանջում։ Այժմ կարող ենք ավարտել դա մի քանի րոպեում»։
  • Հետազոտություններ և հրապարակումներ։ Ընկերությունը նաև օգտագործում է ԱԲ՝ իր մասնագիտական ձայնն ավելի ազդեցիկ ու ուժեղ դարձնելու համար։ «Երբ մենք հոդված ենք գրում, ներկայացնում ենք մեր դիրքորոշումը, ապա ChatGPT‑ին խնդրում հակափաստարկներ տալ»,- բացատրում է Կորտսը։ «ChatGPT‑ի հետ շփումը մեզ տալիս է շատ ավելի բարձրորակ բանավեճ, քան մենք ինքնուրույն կկարողանայինք դա անել»։
  • Գիտելիքների կառավարում։ Ներքին տվյալները ChatGPT‑ին միացնելով՝ «մենք ստեղծել ենք տեքստային մոդուլների և պայմանագրերի ձևանմուշների պորտֆել, որն ակնթարթային հասանելիություն ունի»,- ասում է Կորտսը։
«Արհեստական բանականության վրա վճռականորեն հենվելով՝ մենք հիմա կարողանում ենք անել այնպիսի բաներ, որոնք առաջ պարզապես չէինք կարող անել»։
Սեբաստիան Կորտս, հիմնադիր, Steuerrecht.com
Գործնական կոստյումով և բաց կապույտ փողկապով ժպտերես տղամարդը նստած է սեղանի մոտ․ մասնագիտական խորհրդատվություն է անցկացնում։ Նա գրիչը պահել է փաստաթղթի վրա և, թվում է, խոսում է սեղանի մյուս կողմում նստած հաճախորդի հետ։ Միջավայրը լուսավոր, ժամանակակից գրասենյակ է, իսկ հետնամասում երևում են գլոբուս, ծաղիկներ և սկուտեղի վրա դրված ակնոցներ։

Ոչ թե օրեր, այլ ժամեր տևող իրավաբանական աշխատանք

Այս վիրտուալ բաժինները վերափոխել են ընկերության հիմնական իրավաբանական աշխատանքային հոսքերը։ Այն աշխատանքը, որը նախկինում կատարվում էր ձեռքով և օրեր էր տևում, այժմ պատրաստ է ժամեր կամ նույնիսկ րոպեներ հետո։

  • Բաժնետիրական ընկերությունների վերահսկիչ խորհրդի նիստերի համար իրավական պահանջների ուսումնասիրությունն այժմ տևում է րոպեներ՝ երեքից չորս ժամի փոխարեն։
  • Հարկային մարմինների դեմ դատարան ներկայացվող փաստաթղթերի կազմումը, որը նախկինում պահանջում էր մի ամբողջ օր՝ փաստարկներն առանձնացնելով և հակափաստարկներ պատրաստելով հանդերձ, այժմ հաճախ տևում է մինչև տասը րոպե՝ նախքան վերջնական իրավական վերանայումը։
  • Հարկային մարմնի ծավալուն գրություններին պատասխանելը նախկինում կարող էր տևել մինչև երեք օր, իսկ այժմ դա կարելի է անել ընդամենը մի քանի ժամում՝ իրավաբաններին ժամանակ տալով ռազմավարության մշակման և հաճախորդների հետ աշխատելու համար։

Այդ լրացուցիչ հզորությունն նպաստում է ընկերության տեսանելիության բարձրացմանը և նոր հաճախորդների ներգրավմանը․ այս աշխատանքին առաջնահերթություն տալը նախկինում դժվար էր։

«Մեր նման ընկերության առօրյա աշխատանքում դրա կիրառությունն արդեն իսկ չափազանց տպավորիչ արդյունքներ է տալիս։ Ավանդական եղանակների համեմատ՝ ChatGPT-ի շնորհիվ անձամբ ես շաբաթական մինչև տասը ժամ ավելի քիչ ժամանակ եմ ծախսում աշխատանքի վրա»։
Սեբաստիան Կորտս, հիմնադիր, Steuerrecht.com

Խոսում ենք ձեր հաճախորդներին անհրաժեշտ բոլոր լեզուներով

Steuerrecht.com-ի՝ ChatGPT Business-ն օգտագործելու ամենաօգտակար ձևերից մեկն այն է, ինչ Կորտսը անվանում է «թարգմանություն», ոչ միայն տարբեր լեզուների, այլև տարբեր լսարանների միջև։ Հաճախորդներին կարող է անհրաժեշտ լինել գերմաներենից անգլերեն թարգմանել որևէ հաղորդագրություն, իսկ բարդ թեմաները պետք է ներկայացվեն մատչելի ձևով տարբեր լսարանների համար՝ դատավորներից մինչև տեղական բիզնես հաճախորդներ և միջազգային մակարդակի գործադիր տնօրեններ։

«Գուցե անհրաժեշտ լինի օտարերկրյա ընկերության ֆինանսական տնօրենին բացատրել, որ Գերմանիայի հարկային մարմիններն այժմ տրանսֆերային գնագոյացման որոշ սխալ ներկայացումներ դիտարկում են որպես քրեական խախտում»,- ասում է Կորտսը։ «Այդպիսի հաղորդակցությունը պետք է լինի բացարձակապես հստակ՝ նրանց համար հասկանալի և ընկալելի»։

ChatGPT‑ն այս վերաձևակերպումը դարձնում է ոչ միայն հնարավոր, այլև արագ։ «Երբ ես պաշտպանում եմ հարկային խարդախության մեջ մեղադրվող ընկերության պաշտոնատար անձի, դատարան ներկայացվող փաստաթղթերի փաթեթը կարող է ներառել 35 էջ»,- բացատրում է Կորտսը։ «Դա պետք է ամփոփվի մեկուկես էջում՝ խորհրդին ներկայացվելու համար, և երբեմն էլ՝ անգլերեն, որպեսզի օտարերկրյա ֆինանսական տնօրենները հասկանան իրավիճակի լրջությունը։ Այդպիսի աշխատանքի համար ChatGPT‑ն միակ իրական գործընկերն է»։ Արդյունքում, հաճախորդներն իրենց ավելի տեղեկացված և ավելի վստահ են զգում Steuerrecht.com-ի հետ կայացրած որոշումներով։

Նախագծված է անվտանգ, ընդունված է ողջ թիմի կողմից

Իրավունքում գաղտնիությունը չի քննարկվում։ Steuerrecht.com-ը ընտրել է ChatGPT Business-ը հատկապես Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգին համապատասխանելու համար, ինչպես նաև այն պատճառով, որ հաճախորդների տվյալներից արտադրանքի համար ուսուցման նյութ չեն կազմում։ «Մենք օրենքով պարտավորված ենք պահպանել գաղտնիությունը»,- ասում է Կորտսը։ «Դա ընտրության հարց չէ, այլ սահմանված է օրենքով։ Անվտանգությունը որոշիչ դեր խաղաց»։

Միևնույն ժամանակ, ներդրումը մտածված էր և ամբողջ ընկերության մակարդակով։ Թիմը առավոտյան աշխատաշրջաններ անցկացրեց՝ հարցումները կատարելագործելու, մոտեցումները համեմատելու և հետևողական մասնագիտական մակարդակ ապահովելու համար Այսօր թիմն անց է կացնում շաբաթական հանդիպումներ՝ հետևողական մասնագիտական մակարդակ ապահովելու համար։

«Արագությունն ու ազդեցությունն այնքան էական են, որ այն չօգտագործելը անխոհեմ կլիներ»։ Սեբաստիան Կորտս, Steuerrecht.com-ի հիմնադիր

Արդյունքներ՝ մի հայացքով

  • Իրավական հետազոտությունն ու նախագծումը օրերի փոխարեն այժմ տևում են ժամեր կամ րոպեներ
  • Յուրաքանչյուր իրավաբան շաբաթական խնայում է մինչև 10 ժամ աշխատաժամանակ
  • Սովորական պայմանագրերը ստեղծվում են րոպեների ընթացքում․ առաջ ժամեր էին պահանջվում
  • Ավելի արագ, ավելի հստակ հաղորդակցություն տարբեր լեզուներով և տարբեր լսարանների միջև
  • Հաճախորդների ներգրավման և բարդ դեպքերի լուծման համար ընդլայնված հնարավորություններ

Ի՞նչ է հաջորդը

Steuerrecht.com-ի համար, ԱԲ-ն դարձել է հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու միջոց։ ChatGPT Business-ի շնորհիվ ընկերությունը կարող է ստանձնել այնպիսի բարդ հարկային գործեր, ինչպիսին շատ ավելի մեծ խորհրդատվական կամ իրավաբանական գրասենյակները՝ առանց զոհաբերելու անվտանգությանը կամ աշխատանքի որակը։ Կորտսը նաև հաճախորդների հետ բաց ու անկեղծ է խոսում այն մասին, թե որքան կարևոր տեղ է այսօր ԱԲ-ն զբաղեցնում իրենց աշխատանքում։

Առաջ նայելով՝ թիմն ուսումնասիրում է նոր կիրառումներ՝ սկսած իրավական թարմացումների ավտոմատացված տեղեկագրերից մինչև նախադեպերի որոնում և բազմալեզու աշխատանքային հոսքեր։ Սակայն Կորտսի համար իրական ազդեցությունն արդեն իսկ ակնհայտ է. «ChatGPT Business-ը բարձրորակ գործիք է, որն անկասկած առաջ է մղելու մեզ»։

«Այո՛, մենք օգտագործում ենք ԱԲ-ն, և դա հպարտությամբ ենք բարձրաձայնում։ ChatGPT-ն արտադրողականության իրական խթանիչ է»։
Սեբաստիան Կորտս, հիմնադիր, Steuerrecht.com

Միացեք աշխատանքի նոր դարաշրջանին

Աշխարհի ավելի քան 1 միլիոն բիզնեսներ OpenAI-ի միջոցով հասնում են նշանակալի արդյունքների։