Ուսումնառությունն անվերջ է․ Ինչպես է ԱԲ-ն այն դարձնում շարունակական
Աշակերտների՝ դպրոց վերադառնալուն զուգընթաց OpenAI-ը հրապարակում է նոր զեկույց, որը ներկայացնում է, թե ինչպես են աշակերտներն ու մանկավարժներն արդեն օգտագործում ChatGPT‑ը՝ ուսումնառությունը դասասենյակից դուրս շարունակելու համար։
Երկար ժամանակ աշակերտները ստիպված էին սպասել մինչև դասը՝ հարց տալու կամ օգնություն ստանալու համար։ Ուսուցիչներն իրենց ուշադրությունը բաշխում են տասնյակ աշակերտների միջև՝ միաժամանակ զբաղվելով նաև վարչական աշխատանքով։ Ծնողներն ու կրկնուսույցները միշտ չէ, որ հասանելի են հենց այն պահին, երբ հարց է առաջանում։ Այժմ ԱԲ-ն փոխում է այս ամենը՝ ուղղորդումը, հետադարձ կապն ու վարժությունները հասանելի դարձնելով աշակերտներին հենց այն ժամանակ, երբ դրանք անհրաժեշտ են։
Գաղտնիությունը պահպանող վերլուծությունը ցույց է տվել, որ բոլոր տարիքային խմբերի մարդիկ ամեն շաբաթ ChatGPT‑ի հետ վարում են մինչև 70 միլիոն զրույց՝ ստուգելու իրենց գիտելիքները։ Դրանք ներառում են թյուրըմբռնումների ստուգում և լրացուցիչ վարժությունների խնդրանքներ։ ԱՄՆ-ում դասերի և տնային աշխատանքների հետ կապված հարցումների թիվն ուսումնական տարվա ընթացքում հասնում է շաբաթական ավելի քան 460 միլիոն հաղորդագրության և աճում է կիրակի երեկոյան։ Նույնիսկ ամռանը այդ թիվը շարունակում է գերազանցել շաբաթական 180 միլիոն հաղորդագրությունը։
Աշակերտների համար շարունակական ուսումնառությունը կարող է նշանակել դասասենյակից դուրս հանրահաշվական խնդիրների հարցում օգնություն ստանալ, քանի դեռ դասը թարմ է հիշողության մեջ։ Ուսուցիչների համար դա կարող է նշանակել մինչև առաջին զանգը առաջադրանքը հարմարեցնել տարբեր հմտությունների մակարդակներին կամ ավելի քիչ ժամանակ հատկացնել կրկնվող թղթաբանությանը և ավելի շատ՝ դասավանդմանը։ Այն ընտանիքների համար, որոնք տանը խոսում են մեկ այլ լեզվով, դա կարող է նշանակել դպրոցի հաղորդագրությունները ստանալ իրենց համար հասկանալի լեզվով և ավելի լավ աջակցել երեխայի առաջընթացին։
Զեկույցը նաև ներկայացնում է ԱՄՆ-ի տարբեր վայրերում ԱԲ-ն արդյունավետ, ստեղծագործ և իմաստալից ձևերով օգտագործող ուսուցիչների և աշակերտների։
ԱԲ-ն չի կարող փոխարինել ուսուցչի դատողությանը, ծնողի քաջալերանքին կամ այն աշխատանքին, որը սովորելու համար պետք է կատարեն աշակերտները։ Սակայն պատշաճ ուղղորդման և անվտանգության համապատասխան միջոցների կիրառման դեպքում այն կարող է մանկավարժներին ավելի շատ ժամանակ տալ դասավանդման վրա կենտրոնանալու և անհատականացված աջակցությունը տարբեր ժամանակներում ավելի շատ մարդկանց հասանելի դարձնելու համար։
Ամբողջական զեկույցը այն մասին թե ինչպես է ԱԲ-ն փոխում ուսումնառության ժամանակն ու վայրը, կարդացեք այստեղ(բացվում է նոր պատուհանում)։


