Անցնել հիմնական բովանդակությանը
OpenAI

6 օգոստոսի, 2026 թ.

Արտադրանք

GPT‑5.6 Sol-ի բարելավումը ChatGPT‑ում և անվճար տարբերակի օգտատերերի համար հասանելիության ընդլայնումը

Բեռնվում է…

Մեր առաքելությունն է ապահովել, որ արհեստական ընդհանուր բանականությունը օգուտ բերի ողջ մարդկությանը։ Ներկայացնում ենք ChatGPT‑ի թարմացումներ, որոնք բարելավում են առօրյա զրույցները և ընդլայնում անվճար տարբերակի օգտատերերի հասանելիությունը։

ChatGPT Plus-ի և ChatGPT Pro-ի օգտատերերի համար թարմացնում ենք Զրույցում հասանելի GPT‑5.6 Sol-ը, որպեսզի այն փաստերի առումով ավելի հուսալի լինի և ավելի կենտրոնացած պատասխաններ տա։ Նոր սահիչը թույլ է տալիս ընտրել, թե ChatGPT‑ն որքան խորությամբ մշակի յուրաքանչյուր պատասխանը։

Անվճար տարբերակի օգտատերերի համար լռելյայն մոդելը փոխարինում ենք GPT‑5.6 Luna-ով և ընդլայնում հասանելիությունը՝ առաջարկելով անսահմանափակ տեքստային զրույցներ։ Ավելի շխորքային մտածողություն պահանջող բարդ հարցերի համար «Մտածել» նոր կոճակը թույլ է տալիս օգտվել ավելի խորքային տրամաբանման հնարավորությունից:

GPT‑5.6 Sol՝ հարմարեցված ChatGPT‑ի օգտագործման ձեր ձևին

Ամեն շաբաթ 1 միլիարդ մարդ դիմում է ChatGPT‑ին ամենատարբեր նպատակներով՝ արագ հարցերից ու համացանցային որոնումներից մինչև պլանավորում, հետազոտություն, խորհրդատվություն և բարդ որոշումներ։ Մենք թարմացրել ենք GPT‑5.6 Sol-ը՝ այդ կիրառությունների ամբողջ շրջանակն ավելի լավ սպասարկելու համար։ Այն տալիս է ավելի կենտրոնացած պատասխաններ, մանրամասնության աստիճանը հարմարեցնում է հարցին, խուսափում անհարկի ձևաչափումից և օգտակար ուղղում առաջարկում, երբ պարզապես համաձայնվելը տեղին չէ։ ChatGPT Plus-ի և ChatGPT Pro-ի օգտատերերի համար նույն մոդելն այժմ ապահովում է թե՛ Ակնթարթայինի պատասխանները, թե՛ ավելի խորքային դատողությունը՝ ստեղծելով միասնական փորձառություն։

Ավելի կենտրոնացած պատասխաններ

ChatGPT‑ում GPT‑5.6 Sol-ի թարմացումները նախատեսված են ավելի ուղիղ պատասխաններ տալու, ավելի հակիրճ ձևաչափում կիրառելու և անօգուտ հավելյալ մանրամասներից խուսափելու համար, երբ դրանք օգտակար չեն։

Արագ հարցի դեպքում դա նշանակում է ուղիղ պատասխան՝ ձեզ անհրաժեշտ համատեքստով։ Ավելի ծավալուն աշխատանքների, օրինակ` բազմաքայլ պլանավորման, հետազոտության կամ գրելու դեպքում ստացվում է ավելի լիարժեք պատասխան, որտեղ հիմնական առաջարկությունը մնում է հստակ։

Can I bike from the Mission to Ocean Beach after work today without getting soaked?

GPT-5.2 Instant

Probably yes. Based on today's forecast, I'd expect you to stay dry on a Mission → Ocean Beach ride after work. Here's what I'd plan for:

  • Rain: No meaningful rain is forecast this evening.
  • Wind: You'll likely have a moderate west/northwest headwind for the last stretch toward the beach, with gusts around 20–25 mph. That's more likely to slow you down than get you wet.
  • Temperature: Expect a noticeable drop—from the upper 60s in the Mission to around the low 60s (or cooler if the marine layer moves in early) at Ocean Beach.

The one caveat is coastal mist. Even without rain, Ocean Beach can feel damp from fog or sea spray late in the day. You probably won't get "soaked," but if you're wearing a cotton shirt, you might end the ride feeling a bit clammy near the beach. A light windbreaker is the one thing I'd bring. Also, if you're planning to hang out on the beach afterward, be aware there's a Beach Hazards Statement in effect because of elevated surf and rip current risk.

Assume I'm leaving around 5:30.

If you're rolling out around 5:30 PM, I'd go for it.

Here's what I'd expect:

  • Rain: Still no indication of rain during the evening commute.
  • Temperature: Around 67°F when you leave the Mission, dropping to the low 60s by the time you reach Ocean Beach.
  • Wind: This is the bigger factor. Expect a 15–20 mph westerly wind, with gusts up to around 25 mph, so the final miles westbound will likely feel noticeably harder.
  • Fog: There's a chance you'll ride into the edge of the marine layer near the Great Highway. Even if it's foggy, it looks more like cool mist than actual rain.

So my prediction is:

  • Mission → Golden Gate Park: Comfortable.
  • Golden Gate Park → Ocean Beach: Cooler, windier, and maybe a little damp from fog—but not soaked.

I'd wear a light wind shell if you have one, mostly for the wind rather than precipitation. If you're planning to head back later in the evening, it'll feel significantly cooler once the sun gets lower.

GPT-5.3 Instant

Yes — you should stay dry. There’s essentially no rain expected after work today. The bigger factor is the ride west: expect a noticeable headwind, with west winds around 10–20 mph and potentially stronger gusts.

So: no rain shell needed for precipitation, but bring a light wind layer for Ocean Beach.

եղանակի վիջեթ

I can also keep an eye on the evening forecast and alert you if rain suddenly appears. Want me to?

Assume I'm leaving around 5:30.

At 5:30 PM, you’re in good shape: the forecast has 0% precipitation through the evening, so getting soaked shouldn’t be a concern.

I’d still bring a light windbreaker. As you get closer to Ocean Beach, the wind and cooler coastal air will be much more noticeable than in the Mission.

GPT‑5.2 Instant-ը վերջիվերջո պատասխանում է հարցին, սակայն փորձելով բացատրել դրա անվտանգության սահմանները՝ երկար նախաբանով սկսում է այն մասին, թե ինչում այն չի կարող օգնել։ GPT‑5.3 Instant-ը, մյուս կողմից, անմիջապես անցնում է պատասխանին։

Ավելի ճշգրիտ փաստեր

Օգտակար պատասխանի հիմքում ճշգրիտ փաստերն են։ Նոր GPT‑5.6 Sol-ը նախատեսված է ավելի քիչ սխալներ թույլ տալու համար` հատկապես, երբ պատասխանները կախված են ամսաթվերից, թվերից, աղբյուրներից, կանոններից կամ ենթադրություններից։ Դրա համար այն ավելի արդյունավետ է օգտագործում ձեր հարցին պատասխանելու նպատակով գտած աղբյուրները։

Փաստական մանրամասներ պահանջող ֆինանսական, բժշկական և իրավական հարցումների ներքին գնահատման ընթացքում առնվազն մեկ փաստական սխալ պարունակող պատասխանները GPT‑5.6 Luna-ի դեպքում մոտ 62%-ով, իսկ GPT‑5.6 Sol-ի դեպքում՝ 68%-ով ավելի քիչ էին, քան GPT‑5.5 Ակնթարթայինի դեպքում։

Ավելի հետևողական՝ արագ պատասխաններից մինչև խոր մտածողություն

Այս թարմացմամբ մերձեցնում ենք նաև ChatGPT‑ի Ակնթարթային և Խորքային մտածողության փորձառությունները՝ տարբեր տեսակի զրույցներում ապահովելով ավելի հետևողական ոճ ու վարքագիծ։ Ակնթարթայինից ավելի բարձր ջանք պահանջող ռեժիմի անցնելիս պետք է թվա, որ մոդելն ավելի շատ ժամանակ է հատկացնում համապարփակ պատասխանի պատրաստմանը, այլ ոչ թե այն, որ անցնում եք իր ուրույն ոճն ու տոնն ունեցող մեկ այլ մոդելի։

ChatGPT Plus-ի և ChatGPT Pro-ի օգտատերերը կարող են ChatGPT‑ի վեբ, բջջային և համակարգչային տարբերակներում նոր սահիչով ընտրել, թե ChatGPT‑ն որքան խորությամբ մշակի պատասխանը։ Առօրյա հարցերի համար օգտագործեք արագ կարգավորումը, իսկ պլանավորման, հետազոտության, գրելու, կոդավորման կամ ավելի խորքային մտածողություն պահանջող որոշումների դեպքում բարձրացրեք սահիչի մակարդակը։

Անվճար տարբերակի օգտատերերի համար հասանելիության ընդլայնում

Մենք ընդլայնում ենք մեր վերջին մոդելների հասանելիությունը անվճար տարբերակի օգտատերերի համար՝ առաջարկելով GPT‑5.6 Luna-ով անսահմանափակ տեքստային զրույցներ, ինչպես նաև ավելի բարդ հարցերի համար նոր «Մտածել» կոճակ։

Ավելի խոր դատողություն պահանջող հարցերի դեպքում անվճար տարբերակի օգտատերերը կարող են սեղմել «Մտածել» նոր կոճակը, որպեսզի GPT‑5.6 Luna-ն ավելի շատ ժամանակ հատկացնի պատասխանի մշակմանը։

ChatGPT Free-ի միջերես՝ «Մտածել» կոճակով և «Ստացեք ավելի խելացի պատասխաններ» երկխոսության պատուհանով, որտեղ կարելի է անցնել ChatGPT Plus-ի կամ միացնել ավելի խորքային դատողությունը։

Անվտանգություն և հասանելիություն

ChatGPT Plus-ի և ChatGPT Pro-ի օգտատերերը այսօրվանից ChatGPT‑ում կարող են օգտվել GPT‑5.6 Sol-ի թարմացված տարբերակից և նոր սահիչից։

Այս շաբաթ GPT‑5.6 Luna-ն կդառնա անվճար տարբերակի և ChatGPT Go-ի օգտատերերի լռելյայն մոդելը։ Հաջորդ շաբաթվանից նրանց հասանելի կլինեն նաև անսահմանափակ տեքստային զրույցներ և բարդ հարցերի համար նախատեսված «Մտածել» նոր կոճակը՝ (չարաշահման դեմ սահմանված պաշտպանական մեխանիզմների շրջանակում)։ Ֆայլերի վերբեռնման, պատկերների և այլ գործիքների համար սահմանափակումները կշարունակեն գործել։

Քանի որ GPT‑5.6 Sol-ի այս տարբերակը օպտիմալացված է առօրյա զրույցների համար, այն հասանելի կլինի միայն ChatGPT‑ի Զրույց փորձառությունում։ GPT‑5.6 Sol-ի այն տարբերակը, որն ապահովում է Աշխատանք և Codex ռեժիմները, այս թողարկման շրջանակում չի փոխվում։

Անվտանգության ուսուցման և գնահատումների մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել մեր համակարգի քարտում(բացվում է նոր պատուհանում), որտեղ ներկայացված են լրացուցիչ միջոցներ աջակցելու այն օգտատրերերին, որոնք ըստ մեր գնահատման 18 տարեկանից փոքր են։ Մոդելը սովորեցրել ենք նրանց հետ զրույցներում խուսափել ռոմանտիկ դերախաղից, տարիքային սահմանափակում ունեցող մարտահրավերներից և իրեն իրական հարաբերությունների փոխարինող ներկայացնելուց։ Բացի այդ, տարիքին համապատասխան սահմաններ ենք կիրառել սեռական բովանդակության, սննդային խանգարումների ու մարմնի պատկերի հետ կապված ռիսկերի, տարիքային սահմանափակում ունեցող ապրանքների, վտանգավոր գործողությունների և դաժանության բացահայտ տեսարանների նկատմամբ։ Վերջապես, մոդելը խրախուսում է կապ հաստատել վստահելի մարդկանց հետ, երբ դեռահասը աջակցության կարիք ունի: Այս ուսուցումն ամրապնդել ենք համակարգային մակարդակի պաշտպանական միջոցներով, ավելացրել ենք նոր գնահատումներ՝ պարզելու, թե մեր մոդելներն ինչպես են աշխատում 18 տարեկանից ցածր տարիքի օգտատերերի համար, և շարունակում ենք բարելավել այս ոլորտում մոդելների պատասխանները։

Եզրակացություն

Սա կոնկրետ քայլ է դեպի ավելի հասանելի բանականություն. մեր նորագույն մոդելներն լայնորեն հասանելի ենք դարձնում, բարելավում մարդկանց ստացած պատասխանների օգտակարությունն ու հուսալիությունը և անվճար տարբերակի օգտատերերին թույլ տալիս շարունակել տեքստային զրույցներն առանց սահմանաչափի։ Հասանելիությունը հնարավորություններ է ստեղծում, իսկ այս թարմացումն ավելի շատ մարդկանց թույլ է տալիս շարունակել հարցեր տալ, զարգացնել գաղափարները և անհրաժեշտ պահին օգնություն ստանալ։

Հեղինակ

OpenAI