WebMCP Challenge-ը
Ծանոթացեք հաղթող թիմերին, որոնք բացահայտում են համացանցի նոր հնարավորությունները՝ մարդկանց և ագենտների համատեղ աշխատանքի շնորհիվ։
Համացանցը հարմարեցրեք ագենտների հետ աշխատանքին
WebMCP ↗(բացվում է նոր պատուհանում)-ն փորձարարական բաց ստանդարտ է, որը կայքերին թույլ է տալիս տրամադրել կառուցվածքային գործիքներ, որոնք ագենտները կարող են անմիջապես օգտագործել։ Ագենտներին ձեր միջերեսում կռահելով կողմնորոշվելու փոխարեն՝ դուք հստակ սահմանում եք, թե ինչպես կարող են նրանք օգտագործել ձեր հավելվածը, որպեսզի առաջադրանքները կատարեն ավելի արագ, ճշգրիտ և հուսալի։
WebMCP Challenge մրցույթը ծրագրավորողներին հրավիրում էր ստեղծելու հավելվածներ, որոնք զգալիորեն ավելի օգտակար և արդյունավետ են դառնում, երբ մարդիկ և նրանց ագենտները կարողանում են համատեղ օգտվել դրանցից։
Հաղթող թիմեր

MASIL(բացվում է նոր պատուհանում)
Ստեղծագործական միջավայր, որտեղ տարեց կորեացիները կարող են ագենտի հետ ձայնային հաղորդակցության և անմիջական փոխազդեցության միջոցով վարժվել գեղագրության մեջ և խաղալ ջանգի՝ կորեական ավանդական շախմատ։

Alza(բացվում է նոր պատուհանում)
Հատակագծի խմբագրման գործիք, որտեղ մարդիկ և ագենտները կարող են համատեղ ստեղծել, ստուգել և կահավորել երկչափ հատակագիծը, ապա ուսումնասիրել այն եռաչափ ձևաչափով։

ArchMorph(բացվում է նոր պատուհանում)
Դիտարկիչի միջոցով աշխատող ճարտարապետական նախագծման հարթակ, որտեղ մարդիկ և ագենտները կարող են համատեղ նախագծել և ուսումնասիրել բնակելի տունը՝ օգտագործելով հատակագծեր, եռաչափ պատկերներ և վիրտուալ շրջայցեր։

Aisle(բացվում է նոր պատուհանում)
Հարսանեկան հյուրերի նստեցման համատեղ պլանավորման ինտերակտիվ հարթակ, որտեղ մարդիկ և ագենտները կարող են դասավորել հյուրերին, ստուգել նստեցման սահմանափակումները և լուծել առաջացող անհամապատասխանությունները։

Roque Nights(բացվում է նոր պատուհանում)
Գիշերային երկնքի դիտումների պլանավորման գործիք, որտեղ մարդիկ և ագենտները կարող են համատեղ ընտրել դիտումների համար հարմար ժամանակահատվածներն ու երկնային օբյեկտները, այնուհետև ինտերակտիվ ժամանակագծի վրա ուսումնասիրել համատեղ կազմված պլանը։

Mandate(բացվում է նոր պատուհանում)
Լիազորությունների փոխանցման համակարգ, որը թույլ է տալիս օգտատերերին ագենտներին ժամանակավոր հասանելիություն տրամադրել ընտրված գրառումներին և տվյալների դաշտերին, վերանայել նախապատրաստված փոփոխությունները և անհրաժեշտության դեպքում չեղարկել հասանելիությունը։

Observatory(բացվում է նոր պատուհանում)
Ֆանտաստիկ աշխարհների քարտեզների համատեղ խմբագրման գործիք, որտեղ մարդիկ և ագենտները կարող են խմբագրվող աշխատանքային տիրույթում ստեղծել տեղանքներ, սենյակներ և տարբեր օբյեկտներ։

Bouquet Studio(բացվում է նոր պատուհանում)
Ծաղկեփնջերի համատեղ ձևավորման գործիք, որը թույլ է տալիս առիթին, տրամադրությանը և բյուջեին համապատասխան ծաղկային կոմպոզիցիաներ ստեղծել, դիտել և կատարելագործել ագենտի օգնությամբ։

Faraday(բացվում է նոր պատուհանում)
Դիտարկիչի միջոցով աշխատող համակարգչային տոմոգրաֆիայի (CT) և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (MRI) պատկերների դիտման գործիք, որը թույլ է տալիս ԱԲ ագենտներին ուսումնասիրել եռաչափ պատկերները և կատարել չափումներ՝ առանց սկանավորման տվյալները տեղային սարքից դուրս փոխանցելու։ Նախատեսված է բացառապես հետազոտական և կրթական նպատակների համար, ոչ ախտորոշման։

JupyterLite WebMCP(բացվում է նոր պատուհանում)
JupyterLite-ի ընդլայնում, որը ագենտներին թույլ է տալիս աշխատել ինտերակտիվ նոթատետրի ակտիվ բջիջների, ընտրված հատվածների և դիտարկիչում համատեղ օգտագործվող Python միջուկի հետ՝ հնարավորություն տալով առաջարկվող փոփոխությունները վերանայել անմիջապես համապատասխան հատվածներում։
Ի՞նչ կստեղծեք WebMCP-ով
Ոգեշնչվելու համար ուսումնասիրեք մեր թիմի՝ ագենտների համար ստեղծված մի քանի հավելված կամ լրացուցիչ գաղափարների համար դիտեք WebMCP ցուցադրությունը ↗(բացվում է նոր պատուհանում)։











