Անցնել հիմնական բովանդակությանը
OpenAI

14 մարտի, 2023 թ.

Stripe

Stripe-ը GPT‑4‑ն օգտագործում է՝ ծրագրավորողներին տրամադրվող աջակցությունը բարելավելու, օգտատերերի բիզնեսներն ավելի արագ հասկանալու և իր հարթակում ու համայնքային աշխատանքային հոսքերում խարդախության հայտնաբերումն ուժեղացնելու համար։

Stripe-ի փաստաթղթեր
Ընկերության չափը: Enterprise
Տարածաշրջան: Եվրոպա և ՄԹ
Արդյունաբերություն: Տեխնոլոգիա
Արտադրանքներ: API

Արդյունքներ

100

Աշխատակիցները միավորվեցին՝ GPT-4-ի հիմքով նոր հնարավորությունների նախատիպեր մշակելու համար։

Արդյունքներ

50

Հայտնաբերված ԱԲ օգտագործման դեպքեր

Արդյունքներ

Բիզնեսների դասակարգման առաջադրանքներում GPT-4-ն ավելի լավ արդյունք ցույց տվեց, քան աշխատակիցները

Բեռնվում է…

Այս տարվա սկզբին Stripe-ը 100 աշխատակցի արեց անսովոր մի առաջարկ․ դադարեցնել իրենց առօրյա աշխատանքը և կենտրոնանալ այն բանի վրա, թե OpenAI-ի նորագույն լեզվային մոդելի՝ GPT‑4‑ի օգնությամբ ինչ նոր հնարավորություններ ու գործառույթներ կարելի է ստեղծել վճարային հարթակի համար։ Աջակցության, օնբորդինգի, ռիսկերի և փաստաթղթավորման թիմերի ինժեներները մտածում էին, թե Stripe-ը որտեղ կարող է կիրառել ազատ ձևի տեքստն ու պատկերները հասկանալու և մարդու խոսքին մոտ պատասխաններ կազմելու ունակ արհեստական բանականությունը, որպեսզի բարելավի կամ վերափոխի որևէ գործառույթ կամ աշխատանքային ընթացք։

«Մեր նպատակը Stripe-ի ներսում այնպիսի պրոդուկտներ ու աշխատանքային հոսքեր գտնելն էր, որոնց զարգացումը կարելի է արագացնել մեծ լեզվային մոդելների միջոցով, և միաժամանակ հստակ հասկանալ, թե այսօր դրանք որտեղ են լավ արդյունք տալիս, իսկ որտեղ դեռ սահմանափակումներ ունեն»,- ասում է Stripe-ի կիրառական մեքենայական ուսուցման թիմի պրոդուկտ մենեջեր Յուջին Մաննը։ -«Բայց GPT‑4‑ին հասանելիություն ունենալն արդեն մեզ ցույց տվեց, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք այն կարող է զարմանալիորեն լավ լուծել»։

Stripe-ը սպասարկում է ինտերնետում գործող փոքր ու մեծ բիզնեսների վճարումները։ Մինչ Stripe-ը զարգացնում է իր էկոհամակարգը, որպեսզի սպասարկի վճարային գործընթացի բոլոր փուլերը, նրա հիմնական օգտատերերը ծրագրավորողներն են՝ նրանք, ովքեր Stripe-ի ծրագրային լուծումները ներդնում և ինտեգրում են իրենց համակարգերում։ Որքան ավելի լավ են ծրագրավորողները յուրացնում Stripe-ի ներդրումը, այնքան ավելի լայն է այն տարածվում թվային վճարումների աշխարհում՝ նպաստելով նաև ինտերնետի տնտեսության աճին։

Stripe-ը մինչ այդ արդեն օգտագործում էր GPT‑3‑ը, որպեսզի իր աջակցության թիմն ավելի լավ սպասարեր օգտատերերին այնպիսի հարցերում, ինչպիսք են խնդիրները ճիշտ ուղղորդելը և օգտատիրոջ հարցն ամփոփելը։

Stripe-ի օգտագործողի միջերեսի պատկեր
«GPT-4-ը իսկական առաջընթաց էր։ Դա շատ ոլորտների դռներ բացեց»։
Յուջին Մանն, Stripe-ի կիրառական մեքենայական ուսուցման թիմի պրոդուկտ մենեջեր

Թողարկման ընթացքը

tripe-ի թիմը կազմել էր GPT‑4‑ով փորձարկելու 50 հնարավոր կիրառությունների ցանկ, և ուսումնասիրությունից ու փորձարկումներից հետո նախատիպերից 15-ը գնահատվեցին որպես հարթակում ինտեգրվելու ուժեղ թեկնածուներ, այդ թվում՝ սպասարկման անհատականացումը, սպասարկման հետ կապված հարցերին պատասխանելը և խարդախության հայտնաբերումը։

Օգտատերերի բիզնեսի ավելի լավ ըմբռնում

Օգտատերերին ավելի լավ սպասարկելու և անհրաժեշտ տեսակի աջակցություն տրամադրելու համար Stripe-ը փորձում է լավ հասկանալ, թե յուրաքանչյուր բիզնես ինչպես է օգտագործում հարթակը․ դրանից ելնելով էլ անհատականացնում է սպասարկումը։ Սա ակնհայտ ու կարևոր քայլ է, բայց այն պահանջում է մարդկանց մեծ ջանքեր ու ժամանակ։

«Շատ բիզնեսներ, օրինակ՝ գիշերային ակումբները, իրենց կայքերը դիտմամբ պահում են սակավախոս ու մի քիչ խորհրդավոր, այնպես որ հասկանալու համար, թե իրականում ինչ է կատարվում, հաճախ պետք է երկար փնտրել ու շատ հղումներ բացել»,- ասում է Մաննը։

Այժմ Stripe-ը GPT‑4‑ի միջոցով ուսումնասիրում է այդպիսի կայքերը և պատրաստում դրանց հակիրճ ամփոփումները, որոնք որակով նույնիսկ գերազանցում են մարդկանց պատրաստած տարբերակներին։

«Երբ սկսեցինք արդյունքները մեկ առ մեկ ձեռքով ստուգել, պարզվեց, որ մարդիկ էին սխալվել, իսկ մոդելը՝ ճիշտ էր»,- ասում է Մաննը։ -«GPT‑4‑ը, կարելի է ասել, ավելի լավ էր աշխատում, քան գնահատող աշխատակիցները»։

Փաստաթղթերի վերաբերյալ սպասարկման հարցերին պատասխանել

Stripe-ը ծրագրավորողներին աջակցելու ևս մեկ կարևոր միջոց ունի՝ ծավալուն տեխնիկական փաստաթղթավորում և հզոր աջակցության թիմ, որը պատասխանում է տեխնիկական հարցերին ու օգնում է արագ վերացնել խնդիրները։ GPT‑4‑ը կարողանում է գրեթե ակնթարթորեն յուրացնել այդ ողջ տեղեկությունը, հասկանալ այն և գործել որպես վիրտուալ օգնական։

«GPT‑ն անմիջապես գործի է անցնում»,- ասում է նա։ -«Մեծ լեզվային մոդելներով աշխատող ծրագրերից սովորաբար նման բան չես սպասում»։

GPT‑ն կարողանում է հասկանալ օգտատիրոջ հարցը, նրա փոխարեն մանրամասն ուսումնասիրել փաստաթղթերը, գտնել պետք եկող բաժինը և լուծումն ամփոփել մեկ վայրում։

Խարդախության հայտնաբերում համայնքային հարթակներում

Կա նաև չարամիտ կամ անբարեխիղճ օգտատերերին վերահսկելու անհրաժեշտություն։ Stripe-ը Discord-ի նման հարթակներում զարգացնում է ուժեղ համայնք, որը ոչ միայն օգնում է համատեղ ուժերով պատասխաններ գտնել բարդ ու նեղ մասնագիտական տեխնիկական հարցերին, այլև ծրագրավորողներին ավելի նկատելի է դարձնում ապագա աշխատանքի հնարավորությունների տեսանկյունից։ Սակայն, քանի որ այս ամենը տեղի է ունենում համացանցում, այդ ֆորումներ ճանապարհ են գտնում նաև չարամիտ անձինք․ նրանք հաճախ փորձում են համայնքի անդամներից կարևոր տեղեկություն կորզել կամ, հարթակից հեռացվելուց հետո, կրկին վերականգնել իրենց վստահելիությունը Stripe-ի թիմի աչքում։

Միայն Discord-ի գրառումների լեզվական կառուցվածքը վերլուծելով՝ GPT‑4‑ը հայտնաբերում է այն հաշիվները, որոնց Stripe-ի՝ խարդախությունների դեմ պայքարի թիմը պետք է ուշադրություն դարձնի, որպեսզի համոզվի, որ դրանց հետևում բարեհամբույր ձևացող խարդախներ չեն։ GPT‑4‑ը կարող է օգնել վերլուծել մուտքային հաղորդագրությունները և հայտնաբերել չարամիտ դերակատարների համակարգված ակտիվությունը։

Ի՞նչ է հաջորդը

Այժմ Stripe-ի թիմը մտածում է գործառույթների հաջորդ փուլի մասին։ GPT‑ն կարելի է օգտագործել նաև որպես բիզնես խորհրդատու, որը հասկանում է եկամուտ ստեղծելու մոդելները և բիզնեսներին օգնում է ռազմավարություն մշակել։ Քանի որ GPT‑ի զարգանալուն զուգընթաց դրա կիրառման շրջանակը միայն ավելի է ընդլայնվում։

Մանն ասում է, որ ինքն ու իր թիմը, ըստ էության, ամեն օր մի նոր կտավ են ստեղծում։

«Այս հնարավորություններից մի քանիսը»,- ասում է նա՝ թվարկելով, թե Stripe-ն արդեն ինչ հաջողությունների է հասել,- «պարզապես կախարդանք են թվում»։

Իմացեք ավելին

Միացեք աշխատանքի նոր դարաշրջանին

Աշխարհի ավելի քան 1 միլիոն բիզնեսներ OpenAI-ի միջոցով հասնում են նշանակալի արդյունքների։