Oracle․ օրերի գործը՝ րոպեներում՝ ChatGPT‑ով և Codex-ով
Oracle-ը ChatGPT Աշխատանք ռեժիմով և Codex-ով մասնագիտական գիտելիքը վերածում է արագ, կրկնելի աշխատանքային գործընթացների՝ հավաքագրման, ինժեներական և գործառնական ոլորտներում։

98%
Անձնակազմի հավաքագրման հետազոտության համար պահանջվող ժամանակի կրճատում
130 հազ.
ChatGPT-ի ակտիվ օգտատերեր Oracle-ում
95 հազ.+
Codex-ի ակտիվ օգտատերեր Oracle-ում
Oracle-ի ավելի քան հարյուր հազար աշխատակից օգտագործում է ChatGPT Աշխատանք ռեժիմը և Codex-ը՝ անձնակազմի հավաքագրման թիմից մինչև Oracle Applications Lab և ՏՏ ստորաբաժանում։ Բոլոր դեպքերում աշխատանքը, որը նախկինում պահանջում էր մասնագետների ներգրավում և օրեր էր տևում, այժմ ցանկացած աշխատակից կարող է կատարել րոպեների ընթացքում։ Հավաքագրման մասնագետներն այլևս օրեր չեն ծախսում շուկայի ուսումնասիրության վրա, բիզնես ստորաբաժանումների աշխատակիցները հաշվետվություն փնտրելու փոխարեն նկարագրում են ցանկալի արդյունքը, իսկ տեխնիկական ղեկավարները ստեղծում են գործիքներ, որոնք նախկինում մի ամբողջ թիմից ամիսների աշխատանք էին պահանջում։
«Մենք ChatGPT Աշխատանք ռեժիմով ստեղծել ենք աշխատաշուկայի վերլուծության մեր գործիքը, և այն իսկապես հեղափոխել է հավաքագրման սկզբնական փուլում մեր աշխատանքի ձևը»։
Անձնակազմի հավաքագրման թիմը ChatGPT Աշխատանք ռեժիմով ստեղծել է աշխատաշուկայի վերլուծության գործիք, որը, հիմնվելով աշխատանքի նկարագրության վրա, ուսումնասիրում է համանման պաշտոնները, համեմատում վարձատրության մակարդակները և գնահատում համապատասխան վայրերում առկա թեկնածուների շրջանակը։ Գործիքը հավաքագրման մասնագետին տրամադրում է արժեքավոր տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են նոր աշխատակցի ընդունումը նախաձեռնած ղեկավարի հետ զրույցին պատրաստվելու համար։ Նախկինում այդ տեղեկությունները հավաքելը տևում էր 2–4 օր։
«Մենք զրոյից հասել ենք հարյուրի»,— ասում է Oracle-ի ավագ փոխնախագահ և անձնակազմի հավաքագրման համաշխարհային ղեկավար Ջան Աքերմանը։ «Այժմ կարող ենք նստել և մոտ 15–20 րոպեում պատրաստվել՝ օգտագործելով [ChatGPT] Աշխատանք ռեժիմով մեր ստեղծած գործիքը»։
Գործընթացը ոչ միայն արագացել է, այլև դարձել է ավելի միասնական։ Նախկինում հավաքագրման մասնագետներն ամեն նոր որոնման ժամանակ տարբեր կերպ էին հստակեցնում պահանջները։ Աշխատաշուկայի վերլուծության գործիքով գործընթացը միասնական է դարձել, ուստի նոր աշխատակից փնտրող յուրաքանչյուր ղեկավար ստանում է նույն որակի տվյալներ և վերլուծական տեղեկություններ՝ անկախ նրանից, թե հավաքագրման որ մասնագետի հետ է աշխատում։
Oracle Applications Lab-ի թիմը, որն աջակցում է Oracle-ի բազմաթիվ հիմնական բիզնես գործընթացների իրականացմանը, ստեղծել է ընկերության օբյեկտների, կապերի և կանոնների օնտոլոգիա։ Դրա շնորհիվ պարզ լեզվով ձևակերպված բիզնես հարցը Codex-ի միջոցով կարող է վերածվել հուսալի SQL հարցման։ Բիզնես ստորաբաժանման աշխատակիցը նկարագրում է իր ուզած արդյունքը, իսկ Codex-ը որոշում է, թե որ ներքին համակարգերին դիմի, հավաքում է տեղեկությունները և տրամադրում վերլուծություն, հաշվետվություն կամ հավելված։
Սա փոխում է աշխատանքի նախկին ձևը։ Լամը պատմում է, որ մի օգտատեր դիմել է իրեն այն բանից հետո, երբ գործիքին տվել է մի հարց, որի պատասխանը գտնելու համար սովորաբար մի քանի ժամ կպահանջվեր։ Նա Լամին ասել է․ «Նոր գործիքում մուտքագրեցի հարցումս և գրեթե անմիջապես պատասխան ստացա»։ Երբ նա արդյունքը ստուգել է նախկին՝ ձեռքով կատարվող եղանակով, թվերը լիովին համընկել են։
Շահագործվող համակարգերի հուսալիության ինժեներները Codex-ի միջոցով հավաքում են միջադեպին առնչվող տեղեկությունները և ավտոմատ կերպով բացում գործողությունների համապատասխան ուղեցույցը։ Համակարգերի հուսալիության ինժեներներն ավելի շատ ժամանակ են հատկացնում որոշումների կայացումն ուղղորդելուն և ավելի քիչ՝ տեղեկություններ փնտրելուն։ «Սովորական, պարզ միջադեպը, որի լուծումը նախկինում մեկ ժամ էր պահանջում, այժմ կարելի է կարգավորել րոպեների ընթացքում»,— ասում է Լամը։
Թեև Codex-ը ստանձնում է աշխատանքի ավելի մեծ մասը, Լամը հատուկ ընդգծում է, որ այս ամենը չի գործում առանց մարդու վերահսկողության։ Ինչ-որ մեկը դեռ պետք է համոզվի, որ հիմքում ընկած համակարգը ճիշտ է կառուցված։
«Բիզնես ստորաբաժանումների աշխատակիցներն այժմ հաշվետվություն փնտրելու փոխարեն նկարագրում են իրենց ուզած արդյունքը։ Սա խոշոր փոփոխություն է։ Ես նույնիսկ կանվանեի դա բիզնեսի վերափոխում»։
Թեև գործիքները ստեղծում է ԱԲ-ն, արդյունքի համար պատասխանատվությունը շարունակում են կրել մարդիկ։ Առանձնանում են մի քանի դասեր․
Սահմանեք ճիշտ սահմանափակումներ։ «Դուք նախկինի պես պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենաք ձեր համակարգի նախագծմանը, ճարտարապետությանը, անվտանգությանը և նրան, թե ինչպես եք ուզում, որ Codex-ը կառուցի ձեր կոդը»,— ասում է Լամը։
Տեխնիկական առաջադրանքների փոխարեն տրամադրեք նախատիպեր։ «Սովորաբար [իմ գաղափարը] հանձնում էի թղթին, իսկ հիմա այն մարմնավորում եմ նախատիպում»,— ասում է փոխնախագահ և ՏՏ տնօրենի տեխնիկական խորհրդատու Բարի Շիլմովերը։
Ստանձնեք կոդի պատասխանատվությունը։ «Եթե Codex-ի հետ համատեղ չաշխատեք, կհայտնվեք մի իրավիճակում, երբ կունենաք շատ կոդ, որը հնարավոր չի լինի սպասարկել»,— ասում է Լամը։
Oracle-ի թիմն ԱԲ-ի միջոցով հիմնովին փոխում է ընկերության աշխատանքի ձևը։ Հավաքագրման, վերլուծության և ինժեներական ոլորտներում յուրաքանչյուր բիզնես ուղղություն նկարագրել է ցանկալի արդյունքը՝ աշխատանքի իրականացման ձևը թողնելով Codex-ին և ChatGPT‑ին։ Oracle-ում արդեն կան ChatGPT‑ի և Codex-ի հազարավոր օգտատերեր, և աշխատակիցներն ԱԲ-ն օգտագործում են անհամար աշխատանքային առաջադրանքների համար։ Ինչպես ասում է Շիլմովերը․ «Չգիտեմ՝ որն է պատասխանը, որովհետև չգիտեմ՝ որն է լինելու իմ հաջորդ լուծելիք խնդիրը։ Գիտեմ միայն, որ առաջին քայլերիցս մեկը կլինի այդ խնդիրը լուծելու համար Codex-ից օգտվելը»։


