Անցնել հիմնական բովանդակությանը
OpenAI

12 նոյեմբերի, 2025 թ.

Neuro-ն ChatGPT Business-ի օգնությամբ գրավում է մանրածախ շուկան

ChatGPT Business-ի օգնությամբ Neuro-ն արագացնում է թե՛ վաճառքի, թե՛ գործառնական բաժինների աշխատանքը՝ օգնելով թիմին մուտք գործել ազգային մանրածախ ցանցեր և խթանել հետագա աճը։

Close-up of a green mint leaf with the white Neuro Gum & Mints logo centered on top.
Ընկերության չափը: SMB
Տարածաշրջան: Հյուսիսային Ամերիկա
Արդյունաբերություն: Արտադրություն, Սնունդ և խմիչք
Արտադրանքներ: ChatGPT

Արդյունքներ

CVS-ի բոլոր խանութներում պրեմիում տեղակայում դրամարկղերի տարածքում

Արդյունքներ

TikTok-ում մեկ միլիարդից ավելի դիտումներով բովանդակություն

Բեռնվում է…

Neuro-ի ճանապարհը սկսվել է Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող մի բնակարանից, որտեղ համահիմնադիրներ Ռայան Չենն ու Քենթ Յոշիմուրան իրենց հյուրասենյակում կուտակել էին մաստակի արկղերը․ առաքումներն էլ անձամբ էին կազմակերպում։ Տասը տարի անց Neuro Gum-ն ու Neuro Mints-ն արդեն վաճառվում են երկրի գրեթե բոլոր խանութներում՝ տարբեր վայրերից աշխատող թիմի և միջազգային արտադրական գործընկերների աջակցությամբ։

«Մենք իննանիշ շրջանառություն ունեցող ապրանքանիշ ենք՝ յոթանասունից պակաս աշխատակցով»,– ասում է Չենը։ –«Այսպիսի մասշտաբով սպառողական ապրանքների շուկայում մրցունակ լինելու համար մեզ պետք է առավելություն ընկերության յուրաքանչյուր օղակում»։ ChatGPT Business-ը հենց այդ հնարավորությունն է տալիս Neuro-ին․ ավելի քիչ ռեսուրսներով ավելի շատ արդյունք ապահովել։ Սկզբում աշխատակիցները ChatGPT‑ն փորձում էին սեփական նախաձեռնությամբ, բայց շատ արագ դրա կիրառումը դարձավ ընկերության պաշտոնական քաղաքականության մաս։

Խնայելով տասնյակ հազարավորներ երկրորդ ուղեղի միջոցով

Սպառողական ապրանքների ոլորտում, մինչև կարողանաս քեզ թույլ տալ տասնյակ մասնագետներ ունենալ, ստիպված ես միաժամանակ մի քանի տարբեր մասնագիտությունների գործ անել։ «Բոլորը պետք է բազմապրոֆիլ լինեն»,- ասում է գլխավոր գործառնական տնօրեն Թայլեր Ջիանեսինին։ «ChatGPT‑ն երկրորդ ուղեղի պես լրացնում է այդ բացերը»։

Այդ աջակցությունը փոխել է նաև, թե ինչպես է Neuro-ն աշխատում ծախսատար, օրինակ՝ կարգավորող և իրավական հարցերի ոլորտներում։ «Մինչև պայմանագրերն իրավաբանի ուղարկելը, մենք դրանք ChatGPT‑ում մշակում, հղկում ու տարբեր սցենարներով ստուգում ենք»,- ասում է Չենը։ «Դրա շնորհիվ խնայել ենք իրավաբաններին վճարվելիք տասնյակ հազարավոր դոլարներ և շաբաթներով կրճատել տեղում դոփող քննարկումները»։

Բայց իրական հաղթանակը թափն է։ «Մենք տարբեր վայրերից աշխատող թիմ ենք»,- ասում է Չենը։ «Ես չեմ կարող գիշերվա 1-ին որևէ մեկին հաղորդագրություն ուղարկել, բայց կարող եմ գաղափար տալ ChatGPT‑ին, մշակել այն դրա օգնությամբ և առավոտյան արթնանալ հստակ պատկերացմամբ։ Դա մտքերի փոխանակման ընկեր է, որը երբեք չի քնում»։

«Neuro-ի տվյալները պետք է մուտքագրվեն միայն Business հաշվում։ Գաղտնիությունն ու համապատասխանությունն առաջին տեղում են, նույնիսկ երբ մեր առաջընթացն արագ է տեղի ունենում»։
Ռայան Չեն, համահիմնադիր
Նստած ժպտացող մարդը ձեռքում պահում է Neuro Energy & Focus մինթ կոնֆետ, վարդագույն շապիկով ու գլխարկով, իսկ մյուս ձեռքին՝ ապրանքի նույն գույնի տուփ։

Բացահայտել տվյալներում թաքնված եկամտային հնարավորությունները

Հաճախորդներին լսելն է միշտ ձևավորել Neuro-ի ուղին. ChatGPT Business-ի միջոցով ընկերությունն այժմ կարող է մշակել կարծիքները և իրականացնել հաճախորդների տրամադրությունների մեծածավալ վերլուծություն։ «Մենք կարող ենք տեսնել, օրինակ, որ հաճախորդների մի խումբ մրգային համեր է նախընտրում, և արագ արձագանքել դրան»,- ասում է Չենը։ Այդ գործընթացի արդյունքում ստեղծվեց ելակով տորթի համով տարբերակը, իսկ թիմը տեսնում է, որ ԱԲ-ի կիրառությունը կարելի է ընդլայնել նաև մատակարարման շղթայի պլանավորման մեջ՝ ներբեռնելով հաշիվ-ապրանքագրերն ու պատվերների տվյալները։

ChatGPT‑ը նաև օգնում է Neuro-ին մարքեթինգային և էլեկտրոնային առևտրի ոչ պետքական տվյալների մեջ գտնել էականը։ Թիմը Amazon-ից, TikTok-ից և Meta-ից ստացված հաշվետվությունները ներմուծում է ChatGPT, որը նրանց օգնում է որոշել, թե որ գովազդներում արժե ավելի շատ ներդրում անել, որ բլոգերներն են ապահովում ամենաշատ արդյունքը ներդրված գումարի դիմաց, և երբ է նպատակահարմար բյուջեն տեղափոխել՝ վիրուսային թրենդներից օգտվելու համար։

«Յուրաքանչյուր էլեկտրոնային աղյուսակում մի պատմություն է թաքնված»,- ասում է Չենը։ «ChatGPT‑ն օգնում է մեզ գտնել դրա ամենակարևոր միտքը»։

Տվյալներն ազդեցիկ պատմության վերածելու այդ կարողությունն օգնեց Neuro-ին CVS-ին ապացուցել, որ TikTok-ում վիրուսային տարածումը իրականում խթանել է խանութային վաճառքները, և դրա շնորհիվ ընկերությունը ձեռք բերեց առաջիկայում ԱՄՆ-ի բոլոր խանութներում պրեմիում դասի վճարման գոտում տեղադրվելու հնարավորություն։

Ապրանքի մանրամասները նպատակին հասնող արշավների վերածել

Մարքեթինգի թիմի համար ChatGPT‑ն ստեղծարար գործընկեր է, որն օգնում է ապրանքանիշին նայել հաճախորդի աչքերով։ Յոշիմուրան նյարդագիտություն է սովորել, իսկ Չենը՝ քիմիա․ «ժամերով գիտական մանրամասներից էինք խոսում ու կորցնում մարդկանց հետաքրքրությունը»։

ChatGPT‑ն օգնել է Neuro-ին բաղադրիչների և դրանց գործնական օգտակարության մասին տեղեկությունները տարբեր լսարանների համար ավելի հասկանալի ու համապատասխան ձևով ներկայացնել՝ առաջարկելով գաղափարներ, որոնք թիմը հետո փորձարկում և ստուգում է հաճախորդների հետ, որպեսզի հավաստիանա, որ ուղերձն իսկապես տեղ է հասնում։

«Առաջ մեր խոսքը չափազանց մասնագիտական էր հնչում»,- ասում է Չենը։ «ChatGPT‑ն օգնում է մի քայլ հետ կանգնել և համոզվել, որ մեր տեքստը խոսում է գիշերային հերթափոխով աշխատող բուժքույրերի, ժամերով խաղացող գեյմերների կամ փոքրիկների հետևից վազվզող ծնողների լեզվով»։

Նույն ճկուն մոտեցումը գործում է նաև Neuro-ի հետ համագործակցող բլոգերների ցանցում։ Հազարավոր TikTok ինֆլուենսերներ խոսում են բրենդի մասին, իսկ ChatGPT‑ն օգնում է ձևավորել արշավային գաղափարներ, որոնք նրանք հետո ներկայացնում են իրենց ձայնով ու ոճով։ Այս մոտեցումը խթանեց նաև Neuro-ի վիրուսային աճը TikTok-ում, որտեղ բրենդի հետ կապված տեսանյութերի դիտումները գերազանցել են մեկ միլիարդը։

Սպորտային հագուստով մեկը ժպիտով Neuro Energy & Focus մաստակի տուփը դնում է մարզասրահի պահարանում՝ սրբիչի ու ջրի շշի կողքին։
Ավազի վրա դրված Neuro x PADI մինթ կոնֆետների տուփ՝ շուրջը կորալներ, քարեր ու ծովախեցիներ, իսկ ձևավորման մեջ՝ ծովային մոտիվներ՝ ձկներ և ալիքներ։

Ընդլայնման ընթացքում ճկուն մնալ

Neuro-ն սկսել է ChatGPT‑ի խորքահին ուսումնասիրության հնարավորությունն օգտագործել նաև բարդ ֆինանսական հարցերում՝ օրինակ կապիտալացման կառուցվածքը մոդելավորելու, բաժնետոմսային օպցիոնների փուլի չափը որոշելու և ներդրողների հետ համաձայնագրերը կառուցելու համար։ Այսպիսի դեպքերում, «արագ պատասխանի փոխարեն ես նախընտրում եմ խորքային ուսումնասիրությունը, քանի որ այն մանրամասն ու համապարփակ վերլուծություն է տալիս»,– բացատրում է Չենը։ «Ապշեցուցիչ է, որովհետև այն այնպիսի բաներ է հաշվի առնում, որոնք մտքովս անգամ չէին անցնի»։

Այդպիսի աջակցությունը թիմին օգնում է արդյունավետ մնալ նաև այն փուլում, երբ նրանք ընդլայնվում են և իրենց արտադրանքը հասանելի դարձնում երկրի ամբողջ մանրածախ ցանցում։ «Թվերով ճշգրիտ արտահայտելը դժվար է, բայց ես ինձ առնվազն հիսուն տոկոսով ավելի արդյունավետ եմ զգում»,- ասում է Չենը։ «Գուցե ավելին շատ»։

Neuro-ի աճին զուգահեռ Չենը ChatGPT‑ն ընկալում է որպես իրենց աշխատելաոճի միանգամայն բնական շարունակություն։

«Մենք Neuro-ն կառուցել ենք ճկուն ու հնարամիտ լինելով։ ChatGPT-ն այդ նույն մտածողության մի մասն է․ հենց դրա շնորհիվ ենք կարողանում աճել՝ միաժամանակ մնալով թեթև ու արդյունավետ»։
Ռայան Չեն, համահիմնադիր

Միացեք աշխատանքի նոր դարաշրջանին

Աշխարհի ավելի քան 1 միլիոն բիզնեսներ OpenAI-ի միջոցով հասնում են նշանակալի արդյունքների։