IUVM՝ Իրանի հետ կապված ազդեցության բովանդակության ցանց
OpenAI-ն արգելափակել է Իրանից ծագող «IUVM» գործողության հետ կապված հաշիվները, որոնք արհեստական բանականությամբ ստեղծում և թարգմանում էին իրանամետ, հակաիսրայելական ու հակաամերիկյան կայքային բովանդակություն։
Այս դեպքի ուսումնասիրությունն ի սկզբանե հրապարակվել է OpenAI-ի 2024 թ. մայիսի(բացվում է նոր պատուհանում) զեկույցում։
Դերակատար
Մենք արգելափակել ենք իրանական Վիրտուալ լրատվամիջոցների միջազգային միության (IUVM)(բացվում է նոր պատուհանում) հետ առնչվող անձանց կապակցված փոքրաթիվ հաշիվներ։ Բաց աղբյուրների հետազոտողների համայնքն այս կազմակերպությունն ուսումնասիրում է 2018 թվականից։
Գործելակերպ
Այս արշավն ուղղված էր համաշխարհային լսարանին և կենտրոնացած էր անգլերեն ու ֆրանսերեն բովանդակություն ստեղծելու վրա։ Այն մեր մոդելներն օգտագործում էր հոդվածներ(բացվում է նոր պատուհանում), վերնագրեր և կայքի պիտակներ ստեղծելու ու սրբագրելու համար։ Այնուհետև այս բովանդակությունը հրապարակվում էր IUVM-ի ներկայիս՝ iuvmpress.co կայքում (IUVM-ի նախկին տիրույթները ՀԴԲ-ն առգրավել էր 2020 թվականին(բացվում է նոր պատուհանում))։
Հոդվածները սովորաբար ստեղծվում էին հրապարակման նախորդ օրը, իսկ կայքի պիտակները՝ հրապարակումից անմիջապես առաջ և, հավանաբար, ինքնաշխատ եղանակով։ Մի դեպքում հայտնաբերեցինք կայքի պիտակների մի խումբ, որը պարունակում էր մեր մոդելի պատասխան հաղորդագրությունը։ Սա վկայում էր ինքնաշխատացման (կամ անբավարար սրբագրման) մասին։

iuvmpress.co-ում հրապարակված հոդվածի պիտակները։ Ուշադրություն դարձրեք առաջին երկու պիտակներին, որոնք պարունակում են մեր մոդելի պատասխանը։
Բովանդակություն
Այս ցանցի ստեղծած բովանդակությունը բաղկացած էր ծավալուն հոդվածներից, վերնագրերից և կայքի պիտակներից։ Այս բովանդակությունը սովորաբար հակաամերիկյան և հակաիսրայելական էր ու գովաբանում էր պաղեստինցիներին, Իրանին և «Դիմադրության առանցքը»։
Ազդեցության գնահատում
IUVM-ի առցանց ներկայությունը նվազել է սոցիալական ցանցերից բազմակի հեռացումների(բացվում է նոր պատուհանում) և ՀԴԲ-ի կողմից դրա տիրույթների առգրավման(բացվում է նոր պատուհանում) հետևանքով։ Կայքից բացի՝ 2024 թվականի մայիսի 23-ի դրությամբ TikTok-ում, VKontakte-ում և Odnoklassniki-ում հայտնաբերել էինք IUVM ապրանքանիշով հաշիվներ։ Սոցիալական ցանցերի այս հաշիվներն ունեին համապատասխանաբար 10, 76 և 274 հետևորդ կամ բաժանորդ։
Ազդեցության գործողությունների արդյունքը գնահատող Տարածման սանդղակով(բացվում է նոր պատուհանում), որտեղ 1-ը նվազագույն, իսկ 6-ը առավելագույն գնահատականն է, սա կհամարեինք 2-րդ կարգի գործողություն. հրապարակումներ են արվել մի քանի հարթակներում, սակայն դրանցից ոչ մեկում լայն տարածում կամ լսարանի զգալի ներգրավվածություն չի գրանցվել։
Ցուցիչներ
Մենք պարզել ենք, որ այս արշավի հետ կապված են հետևյալ տիրույթները։
iuvmpress.co
iuvmarchive.org