Անցնել հիմնական բովանդակությանը
OpenAI

31 հուլիսի, 2026 թ.

Անվտանգություն

Կամբոջայում գործող հանցավոր խարդախ ցանցի գործունեության խափանումը

OpenAI-ը խափանեց Կամբոջայում գործող մի խարդախ ցանցի գործունեությունը, որն օգտագործում էր ChatGPT‑ն՝ ներդրումային, սիրային, մոլախաղային և անձանց նմանակող խարդախ սխեմաներին աջակցելու համար։

Բեռնվում է…

Ներածություն

Այս տարվա սկզբին մենք խափանեցինք Կամբոջայում գործող մի խարդախ ցանցի գործունեությունը, որն օգտագործում էր ChatGPT‑ն՝ ներդրումային, սիրային, մոլախաղային և իրավապահ մարմինների աշխատակիցներին նմանակող խարդախ սխեմաներին աջակցելու համար։ Մենք սկսեցինք հետաքննել այս գործունեությունը WhatsApp-ի մեր գործընկերներից ստացված տեղեկության հիման վրա, իսկ հետագայում սպառնալիքների վերաբերյալ լրացուցիչ տվյալներ ենք փոխանցել ոլորտի գործընկերներին և համապատասխան մարմիններին։

Այս դեպքը ցույց է տալիս ժամանակակից խարդախ ցանցերին բնորոշ մի կարևոր իրողություն․ կազմակերպված հանցավոր խմբերը հազվադեպ են սահմանափակվում խարդախության միայն մեկ տեսակով։ Փոխարենը նրանք, առիթից օգտվելով, կիրառում են այն պատմությունները, կերպարներն ու մարտավարությունները, որոնք, իրենց կարծիքով, առավել արդյունավետ կլինեն զոհերին խաբելու համար։ Մեր հետաքննությունների ընթացքում մենք պարբերաբար տեսնում ենք, թե ինչպես են գործող անձինք անցնում խարդախության մի տեսակից մյուսը կամ մեկ գործողության շրջանակում համատեղում խարդախության մի քանի եղանակ։

Ցանցի որոշ օգտատերեր նաև ստեղծել են բովանդակություն, որը վկայում է մարդկանց թրաֆիքինգի և հանցավոր գործունեության հարկադրանքի հետ հնարավոր կապերի մասին: Այս դիտարկումները համահունչ են լայնածավալ հրապարակային լուսաբանումներին⁠(բացվում է նոր պատուհանում), որոնք նկարագրում են⁠(բացվում է նոր պատուհանում) Հարավարևելյան Ասիայում գործող կազմակերպված հանցավոր խմբերին: Դրանք օրինական աշխատանքի խոստումներով աշխատողներ են հավաքագրում, ապա նրանց ներքաշում պարտքային ստրկության և հարկադրանքի համակարգերի ծուղակը։ Թեև չենք կարող ինքնուրույն պարզել յուրաքանչյուր ներգրավված անձի հանգամանքները, այս գործունեությունը հիշեցնում է, որ խարդախություններ իրականացնող մարդիկ կարող են իրենք էլ շահագործման զոհ լինել։

Գործող կողմը

Մենք արգելափակեցինք ChatGPT‑ի փոխկապակցված հաշիվների մի ցանց, որը, մեծ հավանականությամբ, ծագել էր Կամբոջայում և հավանաբար գործում էր Բանթեայ Մեանչեյ նահանգի Պոյպետ քաղաքում կամ դրա շրջակայքում։ Հրապարակային լուսաբանումներում⁠(բացվում է նոր պատուհանում) այդ քաղաքը բազմիցս⁠(բացվում է նոր պատուհանում) կապել են⁠(բացվում է նոր պատուհանում) առցանց խարդախության կենտրոնների և թրաֆիքինգի գործողությունների հետ։

Ցանցն օգտագործել է մեր մոդելները՝ կեղծ առցանց կերպարներ ստեղծելու և դրանցով հանդես գալու, խարդախության թիրախներին ուղարկվող հաղորդագրություններ ստեղծելու և թարգմանելու, իր խարդախ սխեմերի համար գովազդային բովանդակություն պատրաստելու, ինչպես նաև առօրյա աշխատանքներին աջակցելու նպատակով։

Ինչպես մեր խափանած նախորդ⁠(բացվում է նոր պատուհանում) խարդախության ցանցերի դեպքում, այս անգամ ևս օգտատերերի մի մասն ChatGPT‑ն օգտագործել է վարչական աշխատանքների համար, այդ թվում՝ ներքին հայտարարություններ կազմելու, աշխատակիցների հաղորդագրությունները թարգմանելու և այնպիսի հարցեր փաստաթղթավորելու համար, որոնք, ըստ ամենայնի, կապված էին աշխատանքի ընդունման, ներգաղթային կարգավիճակի, աշխատանքային պայմանների և աշխատակիցների նկատմամբ կարգապահական միջոցների հետ։

Վարքագիծը

Ցանցը միաժամանակ իրականացնում էր մի քանի տեսակի խարդախություններ՝ հաճախ համատեղելով տարբեր սխեմաների տարրերը։ Օրինակ՝ օպերատորներն օգտագործում էին ծանոթությունների համար ստեղծված կերպարներ՝ վստահություն ձեռք բերելու համար, ապա առաջարկում կրիպտոարժույթների և ոսկու սփոթ առևտրի հետ կապված կեղծ ներդրումային հնարավորություններ։ Այլ օգտատերեր հորինված ինքնությամբ երկարատև սիրային զրույցներ էին վարում թիրախների հետ, ներկայանում որպես կեղծ պարգևավճարներ ու շահումներ առաջարկող առցանց մոլախաղային հարթակների ներկայացուցիչներ կամ նմանակում էին իրավապահ մարմիններին՝ թիրախներին ասելով, թե նրանք պետք է տուգանք վճարեն ծանր հանցագործություններ կատարելու համար։

Թեև պատմությունները տարբեր էին, ամբողջ ցանցի օգտատերերը մշտապես դրսևորում էին խաբուսիկ վարքագծի միևնույն հիմնական օրինաչափությունը։ Օրինակ՝ նրանք ստեղծում և վարում էին ծանոթությունների կեղծ պրոֆիլներ, ներկայանում հորինված ներդրումային փորձագետների և իրավապահ մարմինների կեղծ ներկայացուցիչների կերպարներով։ Նրանք նաև ստեղծում էին կեղծ փաստաթղթերի պատկերներ, այդ թվում՝ անձնագրեր, իրավական ծանուցագրեր, բաժնետոմսերի գնման հաստատումներ և մոլախաղային հարթակների միջերեսներ։

Ինչպես ընդգծել ենք մեր⁠(բացվում է նոր պատուհանում) նախորդ⁠(բացվում է նոր պատուհանում) զեկույցներում⁠(բացվում է նոր պատուհանում), թիրախների հետ շփվելիս խարդախները հետևում էին տարածված մի օրինաչափության, որը մենք անվանում ենք կապի հաստատում (դիմել թիրախին), հուզական ներազդում (հույզ առաջացնել) և փողի կորզում (գումար վերցնել)։

  • Կապի հաստատում․ ցանցը ChatGPT‑ն օգտագործում էր WhatsApp-ի և Telegram-ի նման հաղորդագրությունների հարթակներում թիրախների հետ զրույցների համար հաղորդագրություններ ստեղծելու և դրանք թարգմանելու նպատակով։ Խարդախները նաև սոցիալական ցանցերի համար բովանդակություն էին ստեղծում և ծանոթությունների պրոֆիլների համար նյութեր ուսումնասիրում՝ իրենց կեղծ կերպարները համոզիչ դարձնելու նպատակով։

  • Հուզական ներազդում․ խարդախների հաղորդագրությունները հաճախ հիմնվում էին հուզական ճնշման և վստահություն ձևավորելու հնարքների վրա։ Օրինակներից էին երաշխավորված եկամտի և «առանց ռիսկի» ներդրումների խոստումները, սիրային արտահայտությունները, զրույցները գաղտնի պահելու հրահանգները և հորինված բոնուսների ժամկետն ավարտվելուց առաջ շտապ գործելու պահանջները։

  • Փողի կորզում․ խարդախները զոհերին հրահանգում էին գումարներ ներդնել՝ իբր խոստացված պարգևները ստանալու համար, վճարել ակտիվացման վճարներ, մարել հորինված տուգանքները, ապա որպես վճարման ապացույց տրամադրել փոխանցումների սքրինշոթներ կամ հաշիվների տվյալներ։

Ցանցի խարդախներից մեկի ստեղծած կրիպտոարժույթների առևտրի կեղծ միջերես։

Ցանցի խարդախներից մեկի կողմից ChatGPT‑ի միջոցով ստեղծած կրիպտոարժույթների առևտրի կեղծ միջերես։

Կեղծ ներդրումային սխեմա գովազդող` արհեստական բանականությամբ ստեղծված պատկեր։

Ցանցի խարդախներից մեկի կողմից արհեստական բանականությամբ ստեղծած պատկեր՝ կեղծ ներդրումային սխեմա գովազդելու համար։

Մարդկանց թրաֆիքինգի հատկանիշներ

Խարդախություններից բացի, որոշ օգտատերեր ստեղծել են բովանդակություն, որը վկայում է մեր կողմից հայտնաբերվող և խափանվող այլ խախտումների, օրինակ՝ մարդկանց թրաֆիքինգի կամ հարկադիր աշխատանքի մեջ հնարավոր ներգրավվածության մասին։ Դրանց թվում էին Պոյպետում «զրուցավարի» աշխատանքի սոցիալական մեդիայի հայտարարությունները, որոնք խոստանում էին ավիատոմսեր, կացարան, սնունդ, վիզաներ և աշխատանքի թույլտվություններ։

Այլ գործունեություն, ըստ երևույթին, կապված էր ցանցի ներսում աշխատողների կառավարման հետ։ Օգտատերերը վարում էին աշխատակիցների պարտքերի, աշխատավարձից պահումների, կարգապահական տուգանքների և վարկերի մարումների հաշվառում, ինչպես նաև թարգմանում էին ներգաղթային կարգավիճակի, աշխատանքի թույլտվությունների, վիզայի ժամկետը գերազանցելու և հավաքագրման խրախուսումների մասին քննարկումները։

Որոշ զրույցներում նաև հիշատակվում էին մարդկանց հնարավոր պահման, փախուստի փորձերի և հնարավոր քրեական պատասխանատվության մասին դեպքեր, որոնք վերաբերում էին թրաֆիքինգի ենթարկված և խարդախ գործողություններում աշխատելու հարկադրված անձանց։ Թեև այս զրույցները թույլ չեն տալիս պարզել որևէ կոնկրետ անձի հանգամանքները, դրանք համահունչ են Հարավարևելյան Ասիայում կազմակերպված հանցավոր խմբերի գործունեությունը ներկայացնող⁠(բացվում է նոր պատուհանում) լայնածավալ հրապարակային լուսաբանումներին⁠(բացվում է նոր պատուհանում) ։

Ցանցի խարդախների կողմից արհեստական բանականությամբ ստեղծված աշխատանքի հայտարարության պատկեր։
Ցանցի խարդախների՝ արհեստական բանականությամբ ստեղծած աշխատանքի հայտարարության պատկեր։

Ցանցում գործող խարդախների կողմից արհեստական բանականությամբ ստեղծած պատկերներ՝ Կամբոջայում աշխատանքի հայտարարությունները սոցիալական ցանցերում գովազդելու համար։ Պատկերների որոշ հատվածներ խմբագրվել են OpenAI-ի կողմից։

Ազդեցությունը

Մենք արգելափակեցինք այս գործողության հետ կապված ChatGPT հաշիվները, համապատասխան տվյալները փոխանցեցինք ոլորտի գործընկերներին և իրավասու մարմիններին ու քայլեր ձեռնարկեցինք, որպեսզի այս անձանց համար ավելի դժվար լինի կրկին հասանելիություն ստանալ մեր պրոդուկտներին և ծառայություններին։

Ցանցի հետ կապված ֆինանսական կորուստների ամբողջ ծավալն անհայտ է, սակայն, դատելով հենց խարդախների հաղորդակցությունից, գործողությունը կարող էր առնչվել խարդախության տարբեր տեսակների հարյուրավոր թիրախների հետ։ Օգտատերերի զրույցներում նշվում էր, որ առանձին զոհեր հազարավոր դոլարներ են կորցրել, թեև մենք չենք կարող ինքնուրույն հաստատել այդ պնդումները։

Ավելի լայն իմաստով այս դեպքը հաստատում է երկու միտում։ Նախ՝ կազմակերպված խարդախ ցանցերը կարող են խիստ բազմազան գործունեություն ծավալել, միայն մեկ տեսակի խարդախությամբ սահմանափակվելու փոխարեն միաժամանակ իրականացնելով մի քանի խարդախ սխեմա։ Երկրորդ՝ առցանց խարդախության, կազմակերպված հանցավորության և մարդկանց թրաֆիքինգի սահմանները հաճախ հստակ չեն։ Ուստի արդյունավետ խափանման համար անհրաժեշտ է թիրախավորել ոչ միայն զոհերին ուղղված խարդախ գործողությունները, այլև դրանք կազմակերպող ու դրանցից շահույթ ստացող հանցավոր կազմակերպությունները։