Անցնել հիմնական բովանդակությանը
OpenAI

5 նոյեմբերի, 2025 թ.

API

Ինչպես է CRED-ն ԱԲ-ով ապահովում հաճախորդի պրեմիում փորձառություն

Զրույց CRED-ի Սվամի Սիթարամանի հետ։

Gradient background in orange, pink, and purple tones with the text “Executive Function” on the left and “Ep 16” on the right.
Ընկերության չափը: Միջին շուկա
Տարածաշրջան: Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան և Օվկիանիա
Արդյունաբերություն: Ֆինանսներ
Բեռնվում է…

Մեր «Գործադիր գործառույթ» շարքը ներկայացնում է ԱԲ-ի միջոցով փոփոխություններ իրականացնող ղեկավարների տեսակետները։

CRED-ը Հնդկաստանում հիմնված, միայն անդամների համար նախատեսված ակումբ է, որը պարգևատում է վստահելի վարկային պատմություն ունեցող անձանց՝ վարկային քարտի հաշիվները ժամանակին վճարելու համար՝ նրանց տրամադրելով բացառիկ առաջարկներ և պրեմիում փորձառություններից օգտվելու հնարավորություն։ 2018 թվականից ի վեր CRED-ն իր ապրանքանիշը կառուցել է Հնդկաստանի ամենաբարեկեցիկ սպառողներին անխափան, անվտանգ և գեղեցիկ ձևավորված թվային արտադրանքներ առաջարկելու հիմքի վրա։ Այսօր ավելի քան 15 մլն անդամ ամեն ամիս օգտվում է CRED-ից։ Քանի որ ընկերությունն ընդլայնվում է, որակի այս մակարդակի պահպանումը պահանջում է արտադրանքի մշակման, սպասարկման և ներքին համագործակցության նոր մոտեցումներ։

Մենք զրուցեցինք CRED-ի Սվամի Սիթարամանի հետ, որպեսզի հասկանանք, թե ինչպես է ընկերությունը համագործակցում OpenAI-ի հետ՝ պրեմիում, կոնսիերժ-ոճի լայնամասշտաբ փորձառություններ ստեղծելու նպատակով։

CRED-ը միշտ սպասարկել է Հնդկաստանի ամենապահանջկոտ օգտատերերին։ Ի՞նչը դրդեց ձեզ դառնալ ԱԲ-ն առաջնահերթություն համարող կազմակերպություն։

Երբ մենք սկսեցինք, կառուցում էինք Հնդկաստանի ամենաբարեկեցիկ ընտանիքների համար․ օգտատետերի այս բազան ակնկալում էր վստահություն, թափանցիկություն, անվտանգություն, հուսալիություն և բացառիկ դիզայն։ Այս սկզբունքները մեզ առաջնորդել են առաջին իսկ օրվանից։

Բայց աճին զուգընթաց, երբ շատացան պրոդուկտները, թիմերն ու տվյալները, ամբողջական պատկերացումը պահպանելն ու առանց որակի փոխզիջումների արագ գործելն ավելի բարդացավ։ Մեր առջև դրված է հետևյալ հարցը․ ինչպե՞ս անել, որ յուրաքանչյուր բաժնի յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքը 10 անգամ ավելի արդյունավետ լինի։ ԱԲ-ն մեր այդ ճանապարհին դարձավ հսկայական խթան։ Սա մեզ թույլ է տալիս արագ գործել և պահպանել ճիշտ ուղին՝ առանց մեր հիմնական սկզբունքները զոհաբերելու։

«Մեր առջև դրված է հետևյալ հարցը․ ինչպե՞ս անել, որ յուրաքանչյուր բաժնի յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքը 10 անգամ ավելի արդյունավետ լինի։ ԱԲ-ն մեր այդ ճանապարհին դարձավ հսկայական խթան»։
Սվամի Սիթարաման, CRED
Լսել

ԱԲ-ն ինչպե՞ս է փոխել ձեր և ձեր թիմի մոտեցումը հաճախորդների սպասարկանն ու պրոդուկտից օգտվելու փորձառությանը։

Մենք ուզում էինք զուտ գործարքային պատասխաններից անցնել դեպի ավելի հոգատար զրույցներ․ դա մեզ մղեց ստեղծելու Cleo-ն՝ մեր ԱԲ զրուցակցին, որն աշխատում է OpenAI-ի մոդելներով (այդ թվում՝ GPT‑4.0, GPT‑5, OpenAI o3)։

Cleo-ն կարգավորում է երեք տարածված հարցումների տեսակներ

  • Տեղեկատվական․ «Ի՞նչ է CRED Cash-ը»
  • Համատեքստային․ «Ես կարո՞ղ եմ օգտվել CRED Cash-ից»
  • Գործարքային․ «Կարո՞ղ եմ գումարի վերադարձը ստանալ իմ դրամապանակին կամ սկզբնական վճարման եղանակին»

Cleo-ն պարզում է խնդրի բնույթը, դիմելու նպատակը, այն համապատասխանեցնում է անհրաժեշտ ստանդարտ ընթացակարգին և ձևակերպում է համատեքստին համապատասխան ու ճշգրիտ պատասխան։

Մենք ստեղծել ենք նաև երկու ներքին գործիք՝ Thea և Stark։ Thea-ն սպասարկման ագենտների համար է․ ամփոփում է բազմաձևաչափ զրույցներ (տեքստ, ձայն, «Hinglish») և առաջարկում հետագա քայլեր։ Stark-ը նախատեսված է գործառնությունների թիմերի համար․ օգնում է նրանց կազմել կամ թարմացնել ստանդարտ գործառնական ընթացակարգերը ոչ թե օրերի, այլ րոպեների ընթացքում։

Մինչ այժմ ազդեցությունն ինչպիսի՞ն է եղել։

Ընդհանուր առմամբ, հաճախորդների գոհունակության մեր ցուցանիշը աճել է 14 տոկոսային կետով։ Մեկնարկից հետո երեք ամսվա ընթացքում Cleo-ն հասել է խնդիրների լուծման 98% ճշգրտության, իսկ բազմանպատակ զրույցների հաջող լուծման ցուցանիշն աճել է 18%-ով։ Բոլոր երեք գործիքներում սպասարկման միջին տևողությունը կրճատվել է, իսկ աշխատաշրջանների ընդհատման դեպքերը նվազել են 31%-ով։ Սրանք դեռ վաղ փուլում ստացված արդյունքներ են, բայց չափազանց ոգևորող են։ Cleo-ի, Thea-ի և Stark-ի հետ միասին, որոնք ԱԲ-ի օգնությամբ ստեղծվել են հաճախորդների, ագենտների և գործառնական թիմերի համար, մենք ավելի ենք մոտենում մեր նպատակին՝ ձևավորելու իրական կոնսիերժ-ոճի փորձառություն, որի հիմքում վստահությունն է, հուսալիությունը, անվտանգությունն ու բարձրակարգ դիզայնը։

«Արհեստական բանականության օգնությամբ մենք ավելի ենք մոտենում մեր նպատակին՝ ստեղծելու իսկական կոնսիերժ-ոճի փորձառություն, որը հիմնված է վստահության, հուսալիության, անվտանգության և բացառիկ դիզայնի վրա»։
Սվամի Սիթարաման, CRED
Լսել

Զարգացման ուղու ընթացքում ի՞նչն է ձեզ ամենից շատ զարմացրել։

Ինչպես ցանկացած նոր տեխնոլոգիայի դեպքում, սկզբնական շրջանում թերահավատություն կար։ Բայց երբ թիմերը մեր ներքին գնահատման համակարգի միջոցով տեսան արդյունքները (որը նույնպես հիմնված է OpenAI-ի մոդելների վրա), վստահությունը շատ արագ մեծացավ։

Ամենամեծ անակնկալը այն էր, թե մարդիկ որքան արագ են հարմարվում, երբ նրանց առջև իսկապես նոր հնարավորություններ են բացվում։ Նրանք տեսնում են, որ ԱԲ-ի օգնությամբ կարող են անհամեմատ ավելի արդյունավետ աշխատել ու բարձր արտադրողականություն ունենալ։

Նայելով առաջ՝ ինչպե՞ս եք պատկերացնում CRED-ի դերը Հնդկաստանում բարձրակարգ ֆինանսական փորձառությունների ապագան ձևավորելու գործում, և ի՞նչ դեր ունի դրանում ԱԲ-ն։

Հաջորդիվ, մենք ընդլայնում ենք Cleo-ն բոլոր բիզնես ուղղություններով։ Մենք նաև ստեղծում ենք գործիքներ, որոնք բացահայտում են «տվյալների փակուղիները»՝ այն իրավիճակները, երբ օգտատիրոջ հարցմանը հնարավոր չէ պատասխանել, և այդ տեղեկությունը հետ են ուղարկում մեր գիտելիքների բազա, որպեսզի իրական ժամանակում բարելավենք մեր ստանդարտ ընթացակարգերը։

Մեր ընդհանուր նպատակն այն է, որ թիմի յուրաքանչյուր անդամ՝ անկախ նրանից, թե որ ոլորտում է աշխատում (օրինակ՝ ճարտարագիտություն, որակի ապահովում, ենթակառուցվածքներ, համապատասխանություն), դառնա 10 անգամ ավելի արդյունավետ։

Էկոհամակարգի զարգացմանը զուգընթաց հաջողությունը կախված կլինի նրանից, թե որքան արագ և որքան ճիշտ կկարողանանք գործել՝ աղմուկից առանձնացնելով արժեքավոր եզրահանգումները և արագորեն ճշգրիտ որոշումներ կայացնելով։

Ի՞նչ խորհուրդ կտայիք այն ընկերություններին, որոնք դիտարկում են ԱԲ-ի կիրառման հնարավորությունները, սակայն դեռևս երկմտում են։

Յուրաքանչյուր ընկերություն պետք է որոշի, թե ինչն է իր համար ամենակարևորը՝ արդյունավետությունը, բարձր արտադրողականությունը, թե երկուսն էլ, և այնուհետև կիրառի արհեստական բանականությունը՝ իր արժեքներին համապատասխան կերպով։

Մեզ համար OpenAI-ի տեխնոլոգիայի ներդրումը իսկական խթան է եղել մեր երկու արժեքների՝ շարունակական զարգացման և արագ ու ճիշտ գործելակերպի համար։ Վաղ փուլում ստացված արդյունքները խրախուսող են, և մենք ջանում ենք այդ ազդեցությունն ուժեղացնել և լայնածավալ դարձնել։

Միացեք աշխատանքի նոր դարաշրջանին

Աշխարհի ավելի քան 1 միլիոն բիզնեսներ OpenAI-ի միջոցով հասնում են նշանակալի արդյունքների։