OpenAI

21 հոկտեմբերի, 2026 թ.

Cloudflare․ խոցելիությունների դեմ՝ OpenAI-ի օգնությամբ

Cloudflare-ը համադրում է OpenAI Daybreak-ը իրական ժամանակի տրաֆիկի և անվտանգության ազդակների հետ՝ խոցելիություններն ուսումնասիրելու և հաճախորդների դիտարկմանը շտկումներ առաջարկելու համար։

Cloudflare-ի սպիտակ ամպանշանն ու անվանումը՝ մուգ նարնջագույն ծալքավոր գործվածքի վրա։
Ընկերության չափը: Enterprise
Տարածաշրջան: Հյուսիսային Ամերիկա
Արդյունաբերություն: Տեխնոլոգիա
Արտադրանքներ: Daybreak, Codex

234 միլիարդ

կիբերսպառնալիք է միջինում օրական արգելափակվել Cloudflare-ի ցանցում՝ 2026 թ․ առաջին եռամսյակում

10 անգամ

պակաս մշակման ռեսուրսներ՝ նոր պրոդուկտ ստեղծելու համար

3 օր

պրոդուկտը Codex-ի օգնությամբ վերակառուցելու համար

1 100 $

թոքենների ծախս՝ պրոդուկտի վերակառուցման համար

Բեռնվում է…

Cloudflare-ը շահագործում է աշխարհի խոշորագույն ցանցերից մեկը և միջնորդավորում համացանցի տրաֆիկի մոտ 20%-ը։ Կազմակերպություններն ապավինում են այս ցանցին՝ իրենց հավելվածների ու ծառայությունների անվտանգությունը, արագությունն ու հուսալիությունն ապահովելու համար։

Cloudflare-ը Daybreak-ի միջոցով հասանելի OpenAI-ի մոդելները համադրում է իր գլոբալ ցանցի և սպառնալիքների մասին տվյալների հետ Խոցելիությունների հայտնաբերում և վերացում⁠(բացվում է նոր պատուհանում) ծառայությունում, որը վաղ հասանելիության փուլում առաջարկվում է Cloudflare Managed Defense-ի շրջանակում։ Մոդելներն ուսումնասիրում են կոդը և գնահատում հնարավոր խոցելիությունները։ Cloudflare-ը դրան ավելացնում է իրական ժամանակի տրաֆիկի տվյալներ, անվտանգության ազդակներ և ստուգումներ՝ հայտնաբերված խնդիրների առաջնահերթությունը որոշելու ու հաճախորդների դիտարկմանը ռիսկի նվազեցման միջոցներ և շտկումներ առաջարկելու համար։

Codex-ն ընդլայնում է OpenAI-ի դերը Cloudflare-ի ծրագրավորման ողջ ստորաբաժանումում, որտեղ ծրագրավորողներն այն օգտագործում են արտադրողականությունը բարձրացնելու և կոդի որակը բարելավելու համար։

«Daybreak-ի և Codex-ի ապահոված ավտոմատացման առավելությունն այն է, որ կարելի է մեքենաներին հանձնարարել միապաղաղ ու աշխատատար գործը, որպեսզի մարդիկ իրենց դատողությամբ առաջնորդվեն ծրագրավորման և անվտանգության ամենակարևոր որոշումներում»։
—Մարկ Անդերսոն, Cloudflare-ի եկամուտների գծով նախագահ

Անվտանգության վերլուծության ծավալների ընդլայնում Daybreak-ի միջոցով

Անվտանգության թիմերն առնչվում են խոցելիությունների մասին տեղեկությունների և ահազանգերի անդադար հոսքի հետ։ Այդ տվյալները ձեռքով զտելը ժամանակ ու ջանք է պահանջում՝ թիմերին ավելի քիչ հնարավորություն թողնելով կարևորագույն խնդիրներն ուսումնասիրելու և լուծելու համար։ «Ավանդական անվտանգության թիմերը հսկայական քանակի օգտակար տվյալներ ունեն։ Նրանք պարզապես չունեն բավարար աշխատակիցներ և ժամանակ՝ այդ տվյալներով զբաղվելու համար»,— ասում է Անդերսոնը։

Cloudflare-ի մոտեցումն է սկզբնաղբյուր կոդի խոցելիությունը կապել աշխատանքային միջավայրում տեղի ունեցողի հետ։ Խոցելի երթուղին ակտի՞վ է։ Այն կասկածելի տրաֆիկ ստանո՞ւմ է։ Անվտանգության առկա միջոցներն արդեն պաշտպանո՞ւմ են այն։ Այս ազդակներն անվտանգության թիմերին իրավիճակի մասին լրացուցիչ տեղեկություն են տալիս՝ որոշելու, թե ինչն ուսումնասիրել առաջին հերթին։

Խոցելիությունների հայտնաբերում և վերացում⁠(բացվում է նոր պատուհանում) ծառայությունում Cloudflare-ն օգտագործում է Daybreak-ի միջոցով հասանելի OpenAI-ի մոդելները՝ հաճախորդի թույլտվությամբ կոդն ուսումնասիրելու, հնարավոր խոցելիությունները բացահայտելու և յուրաքանչյուր բացահայտումը հիմնավորող փաստերը ստուգելու համար։ Ծառայությունը պատրաստում է կոդի շտկումների առաջարկներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև վեբ հավելվածների պաշտպանական պատի հատուկ կանոններ՝ հարձակման ռիսկը նվազեցնելու համար, մինչ ծրագրավորողները դիտարկում են շտկումը։ Cloudflare-ն ավտոմատ ստուգումներ է կատարում այս առաջարկների համար, իսկ նրա թիմը վերանայում է դրանք՝ նախքան հաճախորդներին ներկայացնելը։

Cloudflare-ի հաճախորդների համար առավելությունը խոցելիության հայտնաբերումից մինչև խոցելի հավելվածի պաշտպանություն տանող հստակ ուղին է։ Ծառայությունը նրանց տրամադրում է փաստեր՝ խոցելիությունների առաջնահերթությունը որոշելու համար, առաջարկում է ցանցի եզրային հատվածում պաշտպանության միջոցներ՝ հարձակման ռիսկը նվազեցնելու համար, և կոդի շտկումներ՝ դիտարկման համար։ Ընդ որում՝ հաճախորդներն են որոշում, թե որ փոփոխություններն իրականացնել։

Պրոդուկտի վերակառուցում 3 օրում՝ Codex-ի օգնությամբ

Հավելվածների պաշտպանությունը կախված է նաև թիմերի գրած և սպասարկած կոդից։ Անդերսոնը Cloudflare-ում Codex-ի օգտագործման հետ է կապում ծրագրավորողների արտադրողականության աճը, կոդի որակի բարելավումը և մշակման ընթացքում թույլ տրվող սխալների նվազումը։

«Cloudflare-ի աշխատակիցների մեկ երրորդը ծրագրավորողներ են, որոնք ծառայություններ ու գործառույթներ են ստեղծում մեր հարթակի համար։ Նրանց 100%-ն օգտագործում է Codex՝ ավելի արդյունավետ աշխատելու և ավելի որակյալ կոդ ստեղծելու համար»։
—Մարկ Անդերսոն, Cloudflare-ի եկամուտների գծով նախագահ

Անդերսոնը պատմում է վերջերս իրականացված մի վերակառուցման մասին, որը թիմը հետաձգել էր։ «Մենք հետաձգում էինք դրա մշակումը, քանի որ դրա համար բավարար աշխատակիցներ չունեինք»,— ասում է նա։ Codex-ի շնորհիվ ծրագրավորողների արտադրողականության աճի պայմաններում «Կարո՞ղ ենք սա ստանձնել» հարցը փոխարինվում է «Ինչո՞ւ ոչ» հարցով։

Անդերսոնի գնահատմամբ՝ աշխատանքի փուլային իրականացման համար ամիսներ և «գուցե 10 անգամ ավելի շատ ծրագրավորողներ» կպահանջվեին։ Codex-ի օգնությամբ մշակումը ստանձնեց Cloudflare-ի չորս ծրագրավորողից բաղկացած թիմը։ «Մենք այն մշակեցինք երեք օրում, գործարկեցինք ու փորձարկեցինք՝ թոքենների վրա ծախսելով 1 100 դոլար»,— ասում է նա։

Կիբերպաշտպանության կառուցում՝ ԱԲ-ի և մարդկային դատողության համադրությամբ

Անդերսոնի համար ԱԲ-ն ամենօրյա ծրագրավորման մաս դարձնելը նշանակում է «վերակառուցել ներքին գործընթացը՝ տեխնոլոգիաներ ստեղծելիս ի սկզբանե հաշվի առնելով մեքենաների մասնակցությունը՝ ոչ թե որպես առանձին տարր, այլ որպես մշակման գործընթացի անբաժանելի մաս»։

Cloudflare-ի՝ վաղ հասանելիության փուլում գտնվող անվտանգության ծառայությունը գործնականում կիրառում է այս մոտեցումը՝ կոդի ուսումնասիրությունը կապելով աշխատանքային միջավայրից ստացվող փաստերի և հաճախորդների դիտարկմանը ներկայացվող գործողությունների առաջարկների հետ։ Նպատակն անվտանգության թիմերին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելն է, որպեսզի նրանք որոշեն՝ որ խոցելիություններին առաջնահերթություն տալ և ինչպես պաշտպանել ու շտկել խոցելի հավելվածները։ Ընդ որում՝ փոփոխությունների վերահսկողությունը մնում է հաճախորդների ձեռքում։

Միացեք աշխատանքի նոր դարաշրջանին

Աշխարհի ավելի քան 1 միլիոն բիզնեսներ OpenAI-ի միջոցով հասնում են նշանակալի արդյունքների։