avatarin-ի 24/7 առևտրային ագենտը՝ GPT‑Realtime‑ով
OpenAI-ի GPT‑Realtime‑ի միջոցով avatarin-ը Yamada Denki-ի մանրածախ առևտրի փորձառությունը հասանելի է դարձնում շուրջօրյա բազմալեզու գնումների աջակցությամբ։

Արդյունքներ
30,000
գնորդ ներգրավվեց երկշաբաթյա հանրային փորձարկմանը
Արդյունքներ
92%
օգտագործումից հետո հարցման պատասխանները դրական էին
Ճապոնիայի կենցաղային տեխնիկայի մանրածախ վաճառողները մշտական խնդրի են բախվում․ աշխատակիցների սղության պայմաններում հարկավոր է փորձագիտական աջակցություն տրամադրել նաև խանութների աշխատանքային ժամերից դուրս։ ANA Holdings-ից առանձնացած, հաճախորդների ԱԲ սպասարկմամբ զբաղվող avatarin ընկերությունը համագործակցեց Yamada Holdings-ի հետ՝ փորձառու խորհրդատուների գիտելիքները շուրջօրյա բազմալեզու գնումների ագենտի վերածելու համար։
OpenAI-ի GPT‑Realtime‑ի հիմքով ստեղծված Kurashi-Marugoto ԱԲ ագենտը ապահովում է բնական ձայնային զրույցներ և գնորդներին ուղեկցում ապրանքի որոնումից մինչև գնման որոշում։ Yamada Denki-ի առցանց խանութում անցկացված երկշաբաթյա հանրային արշավի ընթացքում ագենտից օգտվեց շուրջ 30,000 մարդ, իսկ հարցման պատասխանների 92%-ը դրական էր։
«Սա սովորական չաթբոտի ընդլայնումը չէ։ Սա փորձ է՝ ԱԲ-ի միջոցով ընդլայնելու հաճախորդների սպասարկման հնարավորությունները։ Մենք սա համարում ենք մանրածախ առևտրում «ինտերֆեյսների հեղափոխության» սկիզբ»։
avatarin-ը Yamada Denki-ի նախագծից շատ առաջ արդեն աշխատում էր OpenAI-ի հետ՝ OpenAI API-ն կիրառելով խոսքի ճանաչման, հարցումների վերլուծության և աշխատակիցների ուսուցման համար։ Այդ նախորդ աշխատանքը թիմին օգնեց հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ ԱԲ-ն գործնականում կիրառելու համար։ Գնումների ագենտը դարձավ այդ փորձն անմիջապես հաճախորդներին ծառայեցնելու առաջին խոշոր հնարավորությունը։
Ֆուկաբորիի համար GPT‑Realtime‑ի գլխավոր առավելություններից մեկն այն էր, որ ձայնը, տեքստը և տեսողական ընկալումը միավորվում էին մեկ ամբողջական զրույցում։
«Մեզ համար մեկ մոդելի արդյունավետությունը գերազանցեց այն ամենը, ինչ տեսել էինք խոսքի ճանաչման մասնագիտացված համակարգերում։ Այն կարող է փոքր ուշացմամբ աշխատել խոսքի, տեքստի և պատկերների հետ։ Հենց այդ պատճառով ընտրեցինք GPT‑Realtime‑ը։ Մարդկանց` մեքենայի կանոններին հարմարվելու փոխարեն՝ տեխնոլոգիան կարող է շատ ավելի բնականորեն հարմարվել մարդկանց հաղորդակցման ձևին»։
Սովորական չաթբոտը սպասում է ճիշտ հիմնաբառին։ Իսկ avatarin-ի ագենտը հետևում է համատեքստին։ Այն արձագանքում է գնորդի անվստահությանը, փոփոխվող նախասիրություններին և այն մանրամասներին, որոնք ընդհանուր պատասխանը վերածում են օգտակար առաջարկի։
Ֆուկաբորին տարբերությունը բացատրում է առօրյա գնումների մի խնդրով։
«Հաճախորդներին չաթբոտ պետք չէ։ Նրանց Բանականություն է պետք։ «Չորս հոգանոց ընտանիքի համար սառնարան եմ փնտրում, բայց խոհանոցս փոքր է։ Ո՞ր մոդելը խորհուրդ կտաք ընտրել»: Իրական հաճախորդների սպասարկումը նշանակում է կարողանալ պատասխանել այդ հարցին»։
avatarin-ը ագենտը նախագծեց երեք առանցքային հատկանիշների շուրջ․
- Ապրանքների մասին ճշգրիտ տեղեկություններ՝ առանց զրույցը դանդաղեցնելու։Որոնմամբ ընդլայնված գեներացման համակարգը ագենտի պատասխանները հիմնավորում է ապրանքների տվյալներով, իսկ GPT‑Realtime‑ն ապահովում է սահուն փոխգործակցություն։ Դրա շնորհիվ գնորդները կարող են սահուն ձայնային զրույց վարել՝ միաժամանակ ստանալով համապատասխան ապրանքային տվյալների վրա հիմնված տեղեկություններ։
- Yamada Denki-ի վաճառքի փորձը վերածել զրույցի նախագծման։Վաճառքի խորհրդատուին անհրաժեշտ տեղեկությունները զգալիորեն տարբերվում են՝ կախված ապրանքի կատեգորիայից։ avatarin-ը Yamada Denki-ի հաճախորդների սպասարկման գիտելիքները ներառեց ագենտի զրույցի հոսքերում և հրահանգներում։ Համակարգը հարմարվում է, երբ հաճախորդները փոխում են պահանջները կամ ժամանակավորապես շեղվում թեմայից, իսկ պաշտպանիչ սահմանափակումներն օգնում են զրույցը կենտրոնացնել գնումների վրա։
- Նախագծել ագենտ, որը ոչ միայն պատասխանում, այլև հարցնում է։Շատ ավանդական չաթբոտներ սպասում են, որ հաճախորդը տա հաջորդ հրահանգը։ avatarin-ն ընտրեց ավելի նախաձեռնողական մոտեցում։ Ագենտը ճշտող հարցեր է տալիս՝ բացահայտելու հաճախորդի իրական կարիքները և պարզ հարցուպատասխանը վերածելու ապրանքի ուղղորդված որոնման։
OpenAI-ն avatarin-ի հետ աշխատեց բարդ հարցումների կառուցվածքի, մշտապես հասանելի ձայնային ծառայության API ծախսերի օպտիմալացման և ներդրման լավագույն փորձի փոխանակման ուղղությամբ։ Այդ աջակցությունն օգնեց avatarin-ին կենտրոնանալ Yamada Denki-ի սպասարկման մոդելը ճշգրիտ, արագ արձագանքող և բրենդին բնորոշ փորձառության վերածելու վրա։
«Ինձ ոգևորում է, թե որքան բնական է այն հասկանում մեր մտադրությունները,- ասում է Ֆուկաբորին, - և երբեմն ցուցաբերում Բանականության նշույլներ, որոնք գերազանցում են մարդկային կարողությունները»։
Հանրային արշավի ազդեցությունն ակնհայտ դարձավ ընդամենը երկու շաբաթում․
- Շուրջ 30,000 օգտատեր
- Շուրջօրյա բազմալեզու աջակցություն ձայնով և տեքստով
- Հարցման պատասխանների 92%-ը դրական էր
Ամենակարևոր բացահայտումը միայն ծավալը չէր։ Յուրաքանչյուր զրույց բացահայտում էր, թե ինչն է կարևոր գնորդների համար, ինչու են նրանք տատանվում և ինչը կարող է օգնել որոշում կայացնել։ «Սովորական առցանց գնումների դեպքում այդ տեղեկությունները դժվար էր նկատել», բացատրում է Ֆուկաբորին։ «ԱԲ ագենտի դեպքում դրանք դառնում են զրույցի մաս»։
Ծառայությունը նաև նոր հնարավորություններ ստեղծեց մանրածախ առևտրի համար։ Հաճախորդները կարող էին հարցեր տալ խանութների փակումից հետո և անկեղծ խոսել բյուջեի կամ իրենց անվստահության մասին՝ առանց վաճառքի ճնշում զգալու։
Յուրաքանչյուր զրույց ավարտվում էր կարճ ձայնային հարցմամբ՝ կարծիք հայտնելը դարձնելով գնումների փորձառության բնական շարունակությունը։
Հաճախորդներն ագենտին բնութագրեցին որպես «ավելի հեշտ զրուցակից, քան իրական վաճառքի խորհրդատուն» և գնահատեցին հարցերը կրկին առանց լարվածության տալու հնարավորությունը։
avatarin-ի համար սա վաճառքից շատ ավելի լայն նշանակություն ունի։ Ավելի լավ զրույցը կարող է նաև հուշել, թե ինչպես բարելավել սպասարկումը, մարքեթինգը և հաջորդ հաճախորդի փորձառությունը։
avatarin-ը պատկերացնում է մի աշխարհ, որտեղ մեկ ԱԲ ագենտն անխափան սպասարկում է հաճախորդներին համացանցում, հեռախոսով և ֆիզիկական խանութներում։ Յուրաքանչյուր ալիքի համար առանձին համակարգերի փոխարեն նույն բանականությունը պահպանում և փոխանցում է հաճախորդի համատեքստը։ Արդյունքը շարունակականությունն է՝ մեկ հաճախորդ, մեկ զրույց և մեկ բրենդ՝ անկախ հաղորդակցման վայրից։
Yamada Holdings-ի համար, որի գործունեությունը ներառում է կենցաղային տեխնիկա, բնակարանաշինություն, ֆինանսական ծառայություններ և այլ ոլորտներ, այս տեսլականը կարող է ԱԲ-ն դարձնել առօրյա կյանքի վստահելի ուղեկից։ Նպատակը ոչ միայն ալիքները միացնելն է, այլև ընկերության բրենդն ու հյուրընկալության ոգին մարմնավորող AԱԲստեղծելը։
OpenAI-ի տեխնոլոգիան օգնում է արագացնել այդ տեսլականի իրականացումը։ «AI-ն ակնհայտորեն անցել է զարգացման ավելի բարձր արագության», ասում է Ֆուկաբորին։ «Անհամբեր սպասում եմ տեսնելու, թե ինչ կարող ենք ստեղծել այս բացառիկ բանականության օգնությամբ»։
Սակայն avatarin-ը չի ցանկանում, որ բոլոր ընկերությունները միանման հնչեն։ «Մենք ցանկանում ենք, որ մարդիկ յուրաքանչյուր ինտերֆեյսում զգան մեկ բանականություն, որը մարմնավորում է տվյալ ընկերության ինքնությունն ու բրենդը։ Հենց դա նկատի ունենք՝ ասելով՝ «Մեկ բանականություն։ Մեկ բրենդ։ Յուրաքանչյուր ինտերֆեյս»։ Մեկ նպատակի ծառայող ԱԲ-ի դարաշրջանն ավարտվել է։ Հավատում եմ, որ OpenAI-ն կառաջնորդի ընդհանուր նշանակության բազմամոդալ բանականության հաջորդ դարաշրջանը»։


